Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արարատ Խանդոյանը պատրաստվում է լքել նիստերի դահլիճը

16:45, հինգշաբթի, 23 փետրվարի, 2017 թ.
Արարատ Խանդոյանը պատրաստվում է լքել նիստերի դահլիճը

«Սասնա ծռեր» խմբի անդամ Արարատ Խանդոյանն այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հայտարարել է, որ լքելու է նիստերի դահլիճը, եթե դատարանն սկսի հետազոտել գործում առկա տեսանյութը: Այսօր դատարան ներկայացած 6 տուժողներին լսելուց հետո դատավոր Մնացական Մարտիրոսյանը որոշում է կայացրել հետազոտել տեսանյութը և Արարատ Խանդոյանի հագուստները:
     «Դատարանը խախտում է իմ իրավունքները և կոպիտ: Բոլոր տուժողներին լսելուց հետո նոր միայն կարող են հետազոտել գործում առկա ապացույցները: Դատախազությունը փրփուրներից է ձեռքը գցել և ուղղորդելու է ոստիկանության աշխատակիցներին»,- հայտարարել է Խանդոյանը: Խանդոյանի պաշտպանն էլ դատարանին մեղադրել է արդար դատաքննություն չիրականացնելու և մեղադրանքին կողմ հանդես գալու համար:
     «Սա հերթական անգամ հիմնավորում է, որ իմ պաշտպանյալը քաղաքական բանտարկյալ է: Դուք կատարում եք զուտ քաղաքական պատվեր՝ Բաղրամյան 26-ի պատվերը»,- նշել է պաշտպանը:
     Հիշեցնենք, որ Արարատ Խանդոյանը բերման է ենթարկվել հուլիսի 20-ին` Խորենացի փողոցից: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածով՝ զանգվածային անկարգություններին մասնակցելու մեղադրանքով, որը պատժվում է ազատազրկմամբ՝ 4-10 տարի ժամկետով:

2835 | 0
Facebook