Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռունիի գործակալը մեկնել է Պեկին՝ տրանսֆերի շուրջ բանակցություններ վարելու

17:10, հինգշաբթի, 23 փետրվարի, 2017 թ.
Ռունիի գործակալը մեկնել է Պեկին՝ տրանսֆերի շուրջ բանակցություններ վարելու

«Մանչեսթր Յունայթեդ»-ի հարձակվող Ուեյն Ռունիի գործակալ Փոլ Սթրեթֆորդը մեկնել է Պեկին՝ չինական ակումբների հետ ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ բանակցություններ վարելու։ Ավելի վաղ նշվում էր, որ ֆուտբոլիստը հետաքրքրված է Չինաստան տեղափոխվելու հեռանկարով և արդեն ստացել է «Մանչեսթր Յունայթեդ»-ի համաձայնությունը, չնայած որ ավելի ուշ տեղեկությունները հերքվել են։

Այնուամենայնիվ, տեղափոխության դեպքում ֆուտբոլիստը պայմանագիր կկնքի մինչ տրանսֆերային պատուհանի փակվելը՝ փետրվարի 28-ը։

7517 | 1
Facebook