Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ապրիլյան պատերազմում զոհված Աղասի Ասատրյանն այսօր կդառնար 21 տարեկան

12:15, հինգշաբթի, 23 փետրվարի, 2017 թ.
Ապրիլյան պատերազմում զոհված Աղասի Ասատրյանն այսօր կդառնար 21 տարեկան
     Ապրիլյան պատերազմի օրերին շփման գծում հակառակորդի կրակոցներից զոհված Աղասի Ասատրյանն այսօր կդառնար 21 տարեկան։ «Աղասին բարի էր, ընկերասեր, նվիրված ու շատ հավասարակշռված: Աշխույժ, ուրախ տղա էր, շատ էր սիրում կյանքը…»,- իր հարցազրույցներից մեկում ասել է մերօրյա հերոսի մայրը՝ Նարինե Ասատրյանը: Մոր խոսքով՝ որդին ծառայությունից գրեթե ոչինչ չի պատմել, երբեք չի բողոքել, ամեն անգամ, երբ մայրը հարցել է՝ «ոնց ես», միշտ պատասխանել է. «Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը: Այնքան հպարտությամբ էր ասում…»։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Աղասի Ասատրյանը Մասիս քաղաքից է։ Նա բանակ էր զորակոչվել 2015 թվականի աշնանը: Վերջինը տան միակ որդին էր, ունի երկու քույր, սովորել է Մասիսի պետական գյուղատնտեսական քոլեջում: Ծառայության անցել Արցախում` Թալիշում: Ծառայել է որպես հետախույզ-դիպուկահար՝ ավագ-լեյտենանտ Մերուժան Ստեփանյանի դասակում: Մասիսի դպրոցի դասասենյակներից մեկն անվանակոչվել է քառօրյա պատերազմի հերոսի՝ Աղասի Ասատրյանի անունով, բացի այդ, Մասիս քաղաքում մի փողոց կրում է նրա անունը:
2625 | 0
Facebook