Խնդրում ենք սպասել...

Համացանց

««Լեռնային Ղարաբաղ» տերմինից հրաժարվելով՝ հրաժարվենք նաև «Հայաստան-Արցախ» տարանջատումից». Նաիրի Հոխիկյան

13:05, չորեքշաբթի, 22 փետրվարի, 2017 թ.
««Լեռնային Ղարաբաղ» տերմինից հրաժարվելով՝ հրաժարվենք նաև «Հայաստան-Արցախ» տարանջատումից». Նաիրի Հոխիկյան

Հերթական կարևոր քայլը արեցինք հայկական մեծ պետականության ամրապնդման ուղղությամբ՝ հրաժարվելով Լեռնային Ղարաբաղ տերմինից: Առաջարկս նախ ուղղված է հայ լրագրողներին և նաև լրատվամիջոցներով հաճախ հանրությանն իրենց խոսքը հասցնող փորձագետներին.
     Մենք հաճախ ենք լսում՝ Հայաստանի և Արցախի... չկա այդպիսի հասկացություն, դա տարանջատում է մեր միասնականությունը: Եթե ամեն դեպքում ցանկություն կա ինչ-որ դեպքում անջատ ցույց տալ երկու հանրապետությունները, ապա կարելի է նշել՝ Հայաստանի Հանրապետություն և Արցախ, մինչդեռ Հայաստան և Արցախ ասելով՝ մենք Արցախը դուրս ենք դնում Հայաստան գլոբալ հասկացությունից: Հայաստան է ոչ միայն ՀՀ-ն, այլև Արցախը, Նախիջևանը, Արևմտյան Հայաստանը, Կարսը, Արարատ լեռը:
     Քանի որ այսուհետ մենք պարտավոր ենք մոռանալ «Լեռնային Ղարաբաղ» տերմինը և կիրառել միայն Արցախ ճիշտ անվանումը, առաջարկում եմ նույնը պարտադրել նաև մեր գործընկեր օտարազգի լրագրողներին: Հավատացեք, որ մեր համառության դիմաց նրանք նահանջելու են. ի վերջո, օտարների համար տարբերություն չկա՝ Ղարաբաղ, թե Արցախ, սովորելու հարց է:
     Հ.Գ. Վստահ եմ, բոլորը գիտեն, թե Արցախ անվանումը ինչ ծագում ունի՝ Արա Գեղեցիկի սիրած անտառների անվանումով...

2923 | 0
Facebook