Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ժամանակը ցույց կտա` սա «Ժառանգության» վերջն է, թե նոր սկիզբը». Դավիթ Սանասարյան

11:35, երեքշաբթի, 21 փետրվարի, 2017 թ.
«Ժամանակը ցույց կտա` սա «Ժառանգության» վերջն է, թե նոր սկիզբը». Դավիթ Սանասարյան

Ճգնաժամերը պետք է դիտարկել ոչ թե որպես սգո ու անճարության ժամանակաշրջան, այլ նոր հնարավորություն։

Ժառանգությունից Զարուհու դուրս գալը ցավալի լուր է, բայց արդեն կա իրողություն. սա նոր հնարավորություն է և՛ Զարուհու, և՛ Ժառանգության համար։ Երկուստեք պետք է դրսևորվեն այնպես, որ քայլերի արդյունքում օգտվի Հայաստանն ու նրա քաղաքացիները և ոչ թե՝ հանցավոր իշխանությունն ու նրա քրեական սպասարկուները։

Լրագրողները հարցնում են, թե արդյոք սա Ժառանգության վերջն է, ժամանակը ցույց կտա թե սա վերջն է, թե նոր սկիզբը, բայց ամենակարևորն էստեղ Ժառանգության անունը չի. Րաֆֆի Հովհաննիսյանի ամենամեծ ներդրումներից մեկն այն է, որ հավաքեց ու հանրությանը ներկայացրեց մի թիմ, որի անդամներն այս տարիներին թե միասին, թե թմից դուրս պայքարում են հանուն Հայաստանի հանրապետության։ Անահիտ Բախշյանը, Ստյոպան, Զարուհին և այլոք որտեղ էլ որ լինեն՝ Ժառանգությունից հեռու, թե Ժառանգության հետ համագործակցելով, վստահ եմ, որ իրենց գործը շարուակելու են։

Հ.Գ. ինչքան էլ որոշ հարցերում Զարուհու հետ տարակարծություն եմ ունեցել, այնուամենայնիվ, Զարուհին իմ մարտական ընկերն է, միասին մեջք մեջքի տված շատ կռիվների մեջ ենք եղել՝ թե հանցավոր հրաման կատարող ոստիկանների, և թե հհկական-քրեական խունտայի հետ։

2436 | 0
Facebook