Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Երեկ մահացել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը. նա այսօր կդառնար 65 տաերկան

10:40, երեքշաբթի, 21 փետրվարի, 2017 թ.
Երեկ մահացել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը. նա այսօր կդառնար 65 տաերկան

Երեկ Նյու Յորքում մահացել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը: Չուրկինն այդ պաշտոնն ստանձնել էր 2006թ.:
     Վիտալի Չուրկինը մանկության տարիներին իր ուժերն է փորձել կինոդերասանության ոլորտում` նկարահանվելով մի քանի ֆիլմերում` «Կապույտ տետր», «Զրո երեք» և «Մոր սիրտը»: Սակայն ի վերջո ընտրել է դիվանագետի մասնագիտությունը` 1969-ին ընդունվելով Մոսկվայի միջազգային հարաբերությունների ինստիտուտ:
     Տարիներ անց պատասխանելով հարցին` չի ափսոսում, որ չի ընտրել դերասանի մասնագիտությունը, նա նշել է. «Կարծում եմ` ես լավ դերասան չէի լինի, իսկ ոչ այնքան լավ դերասան լինելը ավելի հեշտ չէ, քան դիվանագետ լինելը»:

7420 | 0
Facebook