Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Իշխանությունները պատրաստվում են Նորք-Մարաշի զինված խմբի գործով որոշակի բացահայտումներ անել. Սեյրան Օհանյանը անմասն չի մնա. «ՀԺ»

10:05, երեքշաբթի, 21 փետրվարի, 2017 թ.
Իշխանությունները պատրաստվում են Նորք-Մարաշի զինված խմբի գործով որոշակի բացահայտումներ անել. Սեյրան Օհանյանը անմասն չի մնա. «ՀԺ»

«Մեր տեղեկություններով, իշխանությունները պատրաստվում են 2015թ. նոյեմբերին վնասազերծված Նորք-Մարաշի զինված խմբի գործով որոշակի բացահայտումներ անել, որոնք առնչվում են պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հետ։

Սույն գործի հետագա քննության ընթացքում հրապարակումներ եղան, թե դրա հետևում կանգնած Է Սեյրան Օհանյանը։ Եվ հիմա, երբ Օհանյանն ընդդիմադիր դաշինք Է գլխավորում և քննադատում իշխանություններին, վերջիններս մտածում են չխնայել նրան և այդ գործի շրջանակներում առնվազն որոշակի բացահայտումներ անել նրա մասին։ Մեր աղբյուրները չեն բացառում, որ գործը կարող Է նոր ձերբակալությունների հասնել կամ ընդհուպ մինչև պաշտպանության նախկին նախարարին այդ գործում ներգրավել։ Ինչ վերաբերում է զինված խմբի հետ նրա առնչությանը, ապա նրանց միջև կապը, ըստ նույն աղբյուրների, պահպանել Է պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը, որը հիմա կալանավայրում Է և առողջական խնդիրներ ունի և առերեսումներից մեկի ժամանակ հայտարարել Է, թե Սեյրան Օհանյանին պետք չի խառնել այդ գործին»,–գրում է թերթը։


     Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

3091 | 4
Facebook