Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ցավում եմ, որ այս որոշումը Զարուհին ուշ կայացրեց». Անահիտ Բախշյան

15:30, երկուշաբթի, 20 փետրվարի, 2017 թ.
«Ցավում եմ, որ այս որոշումը Զարուհին ուշ կայացրեց». Անահիտ Բախշյան

«Այժմ մնացած ժառանգականները մեզ են մեղադրում, թե մենք ենք շեղվել «Ժառանգության» գծից, սակայն նրանք չեն կարող համոզել։ «Ժառանգության» ուղղվածությունն արևմտամետ արժեքներով պետությունն է, մենք մնացել ենք հենց այդ գծի վրա, իսկ այն ուժը, որին հիմա գնացել, միացել են, հայտնի չէ, թե ՀՀ պետության տեսլականը նրանք որտեղ են տեսնում։ Իսկ Զարուհի Փոստանջյանն իր ասելիքն ամեն տեղ էլ կասի, այն աքաղաղի նման, որին թագավորը կերավ, սակայն փորի մեջ էլ էր խոսում...: Ցավում եմ, որ այս որոշումը Զարուհին ուշ կայացրեց, ու նրա ներկայացրած հիմնավորումը ես եմ ժամանակին ասել»,- լրագրողների հետ հանդիպմանն ասել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ցուցակով առաջադրված Անահիտ Բախշյանը:

Հարցին, թե հնարավո՞ր է նախկին ժառանգականները կրկին փորձեն միավորվել` ստեղծելով նոր «Ժառանգություն», բանախոսն ասաց. «Չեմ պատկերացնում այդ գործընթացը։ Մարդուն իր գործունեության մեջ պետք է գնահատել, երբ նա այնտեղ է. գնա մեռի, արի սիրեմը տեղին չէ։ Նրա խոսքով` «Ժառանգության» գաղափարախոսությունից, գծից շեղումը եղավ դեռև 2015 թվականին, երբ ստեղծվեց «քառյակը», ապա` «եռյակը», որին ինքը «կատեգորիկ» դեմ է եղել, իսկ այս ընտրությունները դրա հետ ոչ մի առնչություն չունեն:
     Հիշեցնենք, որ այսօր ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հայտարարություն էր տարածել` տեղեկացնելով, որ լքել է «Ժառանգություն» կուսակցությունը:

4977 | 1
Facebook