Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Իրանն ահաբեկչության գլխավոր հովանավորն է». Սաուդյան Արաբիայի ԱԳՆ

15:20, կիրակի, 19 փետրվարի, 2017 թ.
«Իրանն ահաբեկչության գլխավոր հովանավորն է». Սաուդյան Արաբիայի ԱԳՆ
     Սաուդյան Արաբիայի Արտաքին գործերի նախարար Ադել ալ Ջուբայրը համաձայն չէ, որ Թեհրանը մասնակցի ահաբեկչության դեմ պայքարի բանակցություններին` հայտարարելով, որ Իրանն ահաբեկչության գլխավոր հովանավորն է և ուժի միջոցով անկայունություն է ստեղծում Մերձավոր Արևելքում: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
     «Իրանն ամբողջ աշխարհում ահաբեկչությունը հովանավորող միակ և հիմնական երկիրն է: Թեհրանը մտադիր է խարխլել Մերձավոր Արևելքի աշխարհակարգը: Քանի դեռ Իրանը չի փոխել իր մոտեցումները, համագործակցությունը նման երկրի հետ դժվար է լինելու»,- մյունխենյան գագաթնաժողովի ժամանակ հայտարարել է Ջուբայրը:
     Նա մեղադրել է Թեհրանին Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ռեժիմին և Եմենի շիա աշխարհազորայիններին աջակցելու համար: Արտգործնախարարը հայտարարել է, թե միջազգային հանրությունը պետք է քայլեր ձեռնարկի ըննդեմ Իրանի:
     Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկատվություն էր տարածվել, որ Միացյալ Նահանգները, Սաուդյան Արաբիան և արաբական այլ երկրներ մտադիր են դաշինք ստեղծել ընդդեմ Իրանի: Հավելենք նաև, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցի ժամանակ Իրանը որակել էր իբրև «թիվ մեկ ահաբեկչական պետություն»:
8016 | 3
Facebook