Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 21 սեպտեմբերի, 2020 թ.

Քննարկումներ

Համացանցը քննարկում է Սերժ Սարգսյանի մամուլի ասուլիսը

հինգշաբթի, 20 օգոստոսի, 2020 թ.
Համացանցը քննարկում է Սերժ Սարգսյանի մամուլի ասուլիսը

Ինչպես արդեն հայտնել էինք, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնաթողությունից հետո հրավիրել էր իր առաջին մամուլի ասուլիսը՝ 2016-ի Ապրիլյան պատերազմի թեմայով:

Այս թեման մեկնաբանել են`

Լյովա Եղիազարյան, «Հանրապետություն» կուսակցության անդամ

Լյովա Եղիազարյան, «Հանրապետություն» կուսակցության անդամ

Մեկնաբանելու բան չկա: Նույն անգրագետն է, նույն ստախոսն է, նույն բանսարկուն է, նույն՝ մուտիլովչիկը, նույն՝ անպատասխանատուն, նույն....


Սալյարկի գողության գործից խոսիր, Ազատիչ, թե չէ՝ իսկյանդար...

Հայկ Մարտիրոսյան, քաղաքագետ

Հայկ Մարտիրոսյան, քաղաքագետ

Առավել սյուրռեալ տեսարան, երբ մերժված, ցմահ ազատազրկման դատապարտվելու ենթակա մարդը խրոխտ ասուլիս է տալիս, հնարավոր չէ պատկերացնել:


Կեցցե՛ Հայաստանի թերմիտների պաշտելի վարչապետը:


Կեցցե՛ այն հեղափոխությունը, որ Սերժի հաջորդ՝ այս նոր ռեժիմը գողացավ ժողովրդից` հետևում թողնելով մտածելու կարողությունից զուրկ կռապաշտների մի հսկայական բանակ:

Մկրտիչ Իսրայելյան, լրագրող

Մկրտիչ Իսրայելյան, լրագրող

Սերժ Սարգսյանը ցանկանում է իմանալ Տավուշի վերջին ռազմական գործողությունների մասնակիցներից 71 հոգին հատկապես ո՞ր սխրագործության համար են պարգևատրվելու «Մարտական խաչ» շատ բարձր շքանշանով։ Ստեղ են ըսել՝ իյա իրո՞ք։ Բա մենք էլ ուզում ենք իմանալ հատկապես ո՞ր սխրանքի համար ես օտար երկրի քաղաքացի Ռիժկովին ՀՀ ազգային հերոսի կոչում շնորհել։ Ի՞նչ է արել էդ մարդը, որ էդ կարգի խոնարհվել ես դեմը։ Կամ երևի մոռացել է, որ իր օրոք ինչքան ռաբիս գործիչ կար, դոշերին մեդալ էր շարում։ Պետական մեդալները սարքել էր հոկտեմբերիկի կրծքանշան։ Ու հիմա էլ կասկածի տակ է դնում տղերքի սխրագործություններն ու պարգևատրումը:

Արփինե Հովհաննիսյան, ԱԺ նախկին փոխնախագահ, արդարադատության նախկին նախարար

Արփինե Հովհաննիսյան, ԱԺ նախկին փոխնախագահ, արդարադատության նախկին նախարար

Չէի ցանկանա, որ երեկվա ասուլիսից մի փոքր, բայց անչափ կարևոր դրվագ մնար առանց պարզաբանման։


«Ներողություն», «մեղավորություն» և «պատասխանատվություն» բառերը պատեհ-անպատեհ օգտագործողների ուշադրությունն ուզում եմ հատուկ սևեռել այդ դրվագի վրա։


Խոսելով տավուշյան դեպքերի մասին և արձանագրելով հայկական զինված ուժերի հաջողությունները՝ Սերժ Սարգսյանը մի արտահայտություն արեց՝ «Իհարկե, լավ կլիներ, որ նույնը լիներ նաև Նախիջևանի ուղղությամբ»։


Ես ասվածից հասկանում եմ հետևյալը, որ ԿԱ՛Մ մենք 2018-ի մայիս-հունիսին հնարավորություն ենք ունեցել այդ ուղղությամբ բարելավվել մեր դիրքերը, և չենք արել ԿԱ՛Մ թույլ ենք տվել` հակառակորդը բարելավվի իր դիրքերը, ԿԱ՛Մ երկուսը միասին։


Եվ ուրեմն` հարգելի՛ լրագրողներ, որ տեսնեք ՀՀ ռազմաքաղաքական էլիտայի ղեկավար կազմին հարց ուղղեք.


1. Ունեցե՞լ ենք մենք հնարավորություն անել դիրքային բարելավումներ Նախիջևանի ուղղությամբ, եթե այո՛, ապա ինչու դրանք չեն կատարվել, հրաման չի եղե՞լ, եթե այո՛, ի՞նչու չի եղել, զեկուցվել է արդյոք, որ հնարավոր է բարելավվել ու քաղաքական ղեկավարությունն է արգելել դա կատարել, թե՞ այլ պատճառ է եղել և այլն։


2. Ունեցե՞լ է հակառակորդը կատարել դիրքային բարելավումներ այդ նույն ուղղությամբ, ի՞նչ չափի բարելավումներ են դրանք եղել, ինչո՞ւ չի կասեցվել նրա առաջխաղացումը, եղե՞լ է հրաման կասեցնելու, թե՞ ոչ։


Ս. Սարգսյանի խիստ թափանցիկ ակնարկը հաշվի առնելով՝ այս հարցերի պատասխաններից հետո, թերևս արժե այս հարցերը հնչեցնել՝


1. Ու՞մ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ տիրույթում է այս ամենը և արդյոք, ըստ ձեզ, հուլիսյան մարտական բախման ղեկավարը՝ Փաշինյանը, պետք է պատասխանատվություն ստանձնի դրա համար։


2. Ո՞ւմ ՄԵՂԱՎՈՐՈւԹՅԱՄԲ են տեղի ունեցել հակառակորդի առաջխաղացումները և հակառակը՝ տեղի չեն ունեցել մեր դիրքային բարելավումները։


3. Ո՞վ է ՆԵՐՈՂՈՒԹՅՈւՆ ԽՆԴՐԵԼՈՒ այն բնակավայրերի բնակիչներից, ովքեր այժմ Նախիջևանի ուղղությամբ ուղղակի կրակի տակ են գտնվում։


Ի դեպ, ներողության մասին- հուլիսյան դեպքերի ժամանակ մահացած տղաների հարազատներից ինչ որ մեկը ներողություն խնդրե՞լ է:


Թե՞ ինչպես հարկն է՝ մեծարել ենք, խոնարհվել ու հավերժ հիշատակ խոստացել։


Հ. Գ. Եթե ժամանակ լինի մի անգամ էլ կրկնեք BBC-ի հաղորդավար Սթիվեն Սակուրի հարցը, մի փոքր այլ ուղղությամբ։ Հաղորդավարն ասում էր, որ Փաշինյանը խաղաղություն է խոստացել, բայց, ըստ էության, դրժել է խոստումը։ Ես շատ խոստումներ եմ հիշում, բայց դա կարծես վրիպել է։ Կճշտեք՝ որտե՞ղ և ո՞ւմ է խոստացել խաղաղություն և արդյոք այդ խոստումը կարող է կապ ունենալ Նախիջևանի հիշյալ իրավիճակի հետ:

Արման Բաբաջանյան, ԱԺ պատգամավոր

Արման Բաբաջանյան, ԱԺ պատգամավոր

Սերժ Սարգսյանի երեկվա ասուլիսի որոշ մտքեր մտաբերելով սկսեցի հիշել 2018-ին նախորդած Հայաստանի հասարակական-քաղաքական գործընթացներն իրենց որակով, իրենց օդիոզ սուբյեկտների ամբողջությամբ, իրենց մականունավոր հերոսներով, կիսաքրեական կամ քրեական հեղինակություններով, օրակարգում առկա լրջագույն խնդիրներով և դատարկվող երկրով։


Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն իրենց կիսաքրեական, իսկ երբեմն ամբողջությամբ քրեական որոշումներով փաստացի երկիրը հասցրել էին մի եզրի, երբ արդեն ասելու բան չունեինք: Ինչ ասեինք, ում ասեինք, ինչպես ասեինք: Այլևս ինչպես ասեինք Պաշտպանության նախարարին, Գերագույն գլխավոր հրամանատարին, որ պետք է ձեռնարկել անհապաղ և կտրուկ քայլեր բանակի վերազինման, արդիականացման և վերակազմակերպման համար, ում ասեինք, որ իշխանությունը պետք է անհապաղ սեփական գրպաններից գտնի միջոցներ Հայաստանի և Արցախի առաջնագիծը գերժամանակակից պաշտպանական տեսքի և որակի բերելու։


Միևնույն ժամանակ, նաև պարզ են պատճառները, թե ինչու էր իշխանությունն այդքան անտարբեր բանակի իրական խնդիրների առջև։ Ինչ խոսք, իշխանությունն ինքն էլ չէր ցանկանա, որ իրավիճակը բանակում լիներ այդպես ողբերգական, բայց խնդիրն այն է, որ դրա դեմն առնելու համար պետք էր լրջորեն սանձել բանակի, այսպես կոչված, դաշտային գեներալակազմին: Մինչդեռ այդ դաշտային մտածողության և հոգեբանության տեր մարդիկ էին, որ նպաստում էին իշխանության վերարտադրությանն ընտրական գործընթացներում:


Այսինքն` Հայաստանի իշխանության համար կշեռքի մի նժարին իշխանությունը պահպանելու հարցն էր, իսկ մյուս նժարին՝ զինվորների կյանքը պահպանելու հարցը: Եվ այդ պայմաններում իշխանությունն ընտրել էր իր դիրքերը` չցանկանալով հատկապես ընտրություններից առաջ նեղացնել գեներալներին: Իսկ զինվորների կյանքը՝ ինչպես դասավորվի:


Եթե ինչ- որ բան էլ տեղի ունենա, ապա կարելի է նենգափոխել իրողությունները, հասարակության մեջ թշնամիներ որոնել, գործի դնել քարոզչական բոլոր լծակներն ու լռեցնել հանրության ձայնը, խլացնել իշխանական աղմուկով: Իսկ այդ հարցում էլ, հանուն արդարության պետք է նկատել, իշխանությանն զգալիորեն օգնում էր հասարակության մի ստվար հատվածի անտարբերությունը:


Բանն այն է, որ մի ստվար զանգվածի համար խնդիրը կշիռ և նշանակություն էր ձեռք բերում ցավին անմիջականորեն առնչվելու դեպքում միայն, ինչից էլ, բնականաբար, օգտվում էր իշխանությունը: Մինչդեռ հասարակությունը պարզապես իրավունք չուներ լինել անտարբեր, քանի որ, դժբախտաբար, ոչ ոք չգիտեր, թե հաջորդն ում գույժը կարող է գալ առաջնագծից:

Ռուբեն Մեհրաբյան, քաղաքագետ

Ռուբեն Մեհրաբյան, քաղաքագետ

Պուգաչովային «Մեսրոպ Մաշտոցի» շքանշան տվողը, մի շքանշան էլ ՍիմԱնЬյան Մարգոյին տվողը գյուդում չի, թե Տավուշի մարտերի մասնակիցներին ինչո՞ւ են պարգևատրում։ Էն մի ցուրտը տարածն էլ չէր հասկանում, թե «Արցախը Հայաստան է և վերջ» ինչ է նշանակում։ Գյուդում չէր, էլի, հո զոռով չի։


Սա արդեն կոչվում է բարոյական իդիոտիզմ՝ իր ամենահաստակաշի տարատեսակի մանիֆեստացիայով:

Դանիել Իոաննիսյան, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր, ծրագրերի համակարգող, Հանրային խորհրդի անդամ

Դանիել Իոաննիսյան, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր, ծրագրերի համակարգող, Հանրային խորհրդի անդամ

Սերժ Սարգսյանի օրոք ադրբեջանական բանակը մտավ Թալիշ գյուղ, սպանեց 3 խաղաղ բնակչի ու գյուղի բնակիչների կյանքը վտանգող դիրքեր վերցրեց։


Նիկոլ Փաշինյանի օրոք հայկական բանակը վնասազերծեց (վերցրեց) Մովսես գյուղի բնակիչների կյանքին սպառնացող ադրբեջանական դիրքը։


Ես Նիկոլ Փաշինյանի ֆանատը չեմ, բայց էն մերժվածը պետք է տեղում սթրվի ու սպասի իր դատին:

Արա Պապյան, «Մոդուս Վիվենդի» հետազոտական կենտրոնի ղեկավար

Արա Պապյան, «Մոդուս Վիվենդի» հետազոտական կենտրոնի ղեկավար

Ես շատ հարցերով դեմ եմ Սերժ Սարգսյանի քաղաքականությանը: Բայց մի հարցով համաձայն եմ և այդ հարցը ես էլ ունեմ՝ այդ ի՞նչ քաջագործություններ են եղել Տավուշի դեպքերի ժամանակ, որ 70-ից ավել մարդ Մարտական խաչ շքանշան է ստացել: Սա այն դեպքում, երբ 1991-94թթ. պատերազմի ժամանակ այդ շքանշանով պարգևատրվածների թիվը չի անցել երկու տասնյակը:

Դավիթ Սանասարյան, լիազորությունները կասեցված ՊՎԾ պետ

Դավիթ Սանասարյան, լիազորությունները կասեցված ՊՎԾ պետ

Ես մեծ սիրով կհետևեմ Սերժ Սարգսյանի պատասխաններին, բայց ոչ թե լրագրողների, այլ դատարանում՝ դատավարության մասնակիցների հարցերին։


Ժողովուրդը մերժել և հեռացրել է իշխանությունից Սերժին ու իր ուժին, իսկ նրանց ասուլիսներն ու կարճամետրաժ ֆիլմերի քարոզչական լոլոները մեծ հաշվով ոչինչ են։ Պատմությունը մի գուցե կարող էին սրբագրել նախորդ դարերում, բայց 21-րդ դարի հնարավորություններն այլ են. ոչինչ չի մոռացվի, ու ոչ ոք անպատիժ չի մնա։


Հայաստանի Հանարապետությունում արդարադատություն լինելու է (թեկուզ՝ ուշացած):

| | |
5180 | 0