Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թրամփի թիմն ընտրությունների ժամանակ կապեր է ունեցել ՌԴ հետախուզության հետ. New York Times

10:55, չորեքշաբթի, 15 փետրվարի, 2017 թ.
Թրամփի թիմն ընտրությունների ժամանակ կապեր է ունեցել ՌԴ հետախուզության հետ. New York Times

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի անդամները 2016թ. անցկացված նախագահական ընտրություններին կապեր են ունեցել ռուսական հետախուզական ծառայությունների հետ: Այդ են վկայում հեռախոսազրույցների ձայնագրություններն ու որսված զանգերը, գրում են The New York Times-ը` հղում անելով ամերիկացի 4 պաշտոնյայի:
     Լրատվականի զրուցակիցների խոսքով` զրույցները գաղտազերծվել են ԱՄՆ իրավապահների ու հետախուզական ծառայությունների կողմից, այն ժամանակ, երբ տարածվել են առաջին լուրերն այն մասին, թե Ռուսաստանը փորձում է ազդել ԱՄՆ ընտրությունների վրա` Դեմոկրատական կուսակցության Ազգային կոմիտեի սերվերները ջարդելով:
     Պաշտոնյաների տեղեկատվությամբ` գաղտնալսված խոսակցություններից պարզ է դարձել նաև, որ Մոսկվայի հետ կապեր են ունեցել ոչ միյայն Թրամփի թիմի անդամներն, այլև նրան մերձավոր այլ մարդիկ: Ռուսական կողմից Թրամփի թիմի ու մերձավորների հետ կապ են ունեցել իշխանություննրի ներկայացուցիչներ ու հետախուզության հետ կապ չունեցող անձինք: Նշենք, որ գաղտնալսված խոսակցությունների բովանդակությունը չի հաղորդվում:
     Ըստ աղբյուրների` ռուսական հետախուզության հետ կապ է ունեցել նաև Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի նախկին ղեկավար Փոլ Մանաֆորտան: Վերջինը, սակայն, հերքել է այդ տեղեկատվությունը:

7377 | 0
Facebook