ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության երեկվա նիստում հայտարարել էր. «Մամուլում կան հրապարակումներ, որ մեր գերատեսչությունների ու մարզային կառույցների ղեկավարներն իրենց ադմինիստրատիվ ռեսուրսներն օգտագործում են նախընտրական քարոզչության համար: Մտնում ենք նախընտրական փուլ, և ես խստագույնս զգուշացնում եմ բոլորին, որ նման գործողությունները կլինեն արջի ծառայություն, անկախ այն բանից, թե որ կուսակցության համար են քարոզելու»: Այնինչ ամիսներ առաջ հենց Կարապետյանն էր, որ, անդամակցելով ՀՀԿ-ին, հրահանգել էր իր ենթականերին` կառավարության անդամներին ու «գազպրոմականներին», անդամագրվել «Հանրապետական» կուսակցությանը:
Իսկ դուք ի՞նչ եք կարծում, արդյո՞ք իրար հակասում են Կարապետյանի խոսքն ու գործը:
Տեղեկացնում ենք, որ կարող եք քվեարկել միայն մեկ անգամ:
Քվեարկեք, որպեսզի տեսնեք արդյունքները: