Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Աֆղանստանում ձնահյուսքի ու սաստիկ սառնամանիքի հետևանքով առնվազն 100 մարդ է զոհվել

14:40, երկուշաբթի, 06 փետրվարի, 2017 թ.
Աֆղանստանում ձնահյուսքի ու սաստիկ սառնամանիքի հետևանքով առնվազն 100 մարդ է զոհվել

Աֆղանստանում ձնահյուսքի, բքի ու սաստիկ սառնամանիքի հետևանքով 106 մարդ է զոհվել: Հաղորդվում է 10-յակ վիրավորների մասին:
     Նուրիստան նահանգում 2 գյուղ ամբողջովին թաղվել է ձյան տակ: Խիստ տուժել է նաև Բադահշան նահանգը:
     Աֆղանստանի գլխավոր միջազգային օդանավակայանը թռիչքուղու վրա առկա ձյան և մերկասառույցի պատճառով փակ է: Մայրաքաղաք Քաբուլը Կանդագար քաղաքին կապող առանցքային նշանակության մայրուղին ևս փակ է, այնտեղ 250 ավտոմեքենա կա արգելափակված: Փակ է նաև երկրի գլխավոր մայրուղին, որ հյուսիսային շրջանները կապում է մայրաքաղաքի հետ:
     Սաստիկ ցրտեր են նաև Աֆղանստանին սահմանակից Պակիստանում: Այնտեղ առնվազն 14 մարդ է զոհվել, որոնցից 9-ը` Չիթրալ նահանգում: Այստեղ ձնահյուսքի հետևանքով ավերվել են 10-յակ տներ, բազմաթիվ մարդիկ մնացել են անտուն:

Ըստ օդերևութաբանների`վատ եղանակը կշարունակվի ևս մի քանի օր:

6807 | 0
Facebook