Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մինչ կցուցադրվի Ջոլիի ու Փիթի կյանքի մասին ֆիլմը, դերասանուհին ևս մեկ երեխա կորդեգրի

21:05, շաբաթ, 11 փետրվարի, 2017 թ.
Մինչ կցուցադրվի Ջոլիի ու Փիթի կյանքի մասին ֆիլմը, դերասանուհին ևս մեկ երեխա կորդեգրի
     Անջելինա Ջոլին, ով Բրեդ Փիթի դեմ լինելու պատճառով չէր կարողանում ևս մեկ երեխա որդեգրել, ամուսնալուծությունից հետո խոչընդոտ չի տեսնում այն իրականացնելու: Ինչպես գրում են միջազգային ԶԼՄ-ները, դերասանուհին պատրաստել է որդեգրման համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը և հնարավոր է` ընտանիքի համալրումը տեղի ունենա արդեն գարնանը: Ի դեպ, սա աստղային նախկին զույգի մասին միակ նորությունը չէ: Արևմտյան լրատվամիջոցները գրում են, որ նկարահանվում է Ջոլիի ու Փիթի սիրավեպի մասին ֆիլմ, որտեղ աղմկահարույց բացահայտումներ են լինելու նաև նրանց ինտիմ կյանքից: Նախագծի հեղինակները հայտարարել են, որ նոր ֆիլմը շատ գաղտնիքներ է հանելու ջրի երես: Ֆիլմում բացառիկ կադրեր են՝ Անջելինայի և Բրեդի հարցազրույցների այն հատվածներից, որոնք էկրանին երբևէ չեն հայտնվել:
9089 | 0
Facebook