Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Վիետնամում ԱՄՆ-ի կիրառած քիմական զենքի աղետալի հետևանքները` 50 տարի անց

21:00, հինգշաբթի, 19 հունվարի, 2017 թ.
Վիետնամում ԱՄՆ-ի կիրառած քիմական զենքի աղետալի հետևանքները` 50 տարի անց

Վիետնամի պատերազմը, որ տևել է 1955-75 թթ., դարձել է 20-րդ դարի խոշորագույն ռազմական բախումներից մեկ: Այն աղետալի հետևանքներ է ունեցել Վիետնամի համար հատկապես ԱՄՆ-ի կողմից քիմիական զենքի կիրառումից հետո: ԱՄՆ-ն Վիետնամական պատերազմին ներգրավվել է 1960-ին և լայնածավալ ռազմական գործողություններ վարել մինչև 1973 թվականը: Այդ ընթացքում ԱՄՆ նախագահ Քենեդու թույլտվությամբ այդ երկրի ինքնաթիռներն սկսել են խիստ թունավոր նյութեր ցանել նախ Հարավային Վիետնամի ջունգլիների վրա, որպեսզի դրանք վերանան և պարտիզաններն այլևս չկարողանան թաքնվել, ապա` մշակաբույսերի պլանտացիաների վրա:

ԱՄՆ-ի ինքնաթիռները քիմիական զենք են տարածում Հարավային Վիետնամում

Ընդհանուր առմամբ` Հարավային Վիետնամի վրա ԱՄՆ-ն օդից ցողել է 72 միլիոն լիտր «Agent Orange» քիմական զենք, որը նաև պարունակել է մարդու օրգանիզմի համար խիստ թունավոր դիօքսին նյութը: Այն առաջացնում է լիմֆոմա, 2-րդ տիպի շաքարային դիաբետ, փափուկ հյուսվածքների սարկոմա, նորածինների բնածին արատներ, ողնաշարի ճողվածք, անպտղություն և այլ անբուժելի հիվանդություններ:
ԱՄՆ-ի կիրառած քիմիական զենքի հետևանքները Վիետնամում

Վիետնամում, ընդհանուր առմամբ, քիմական զենքից մահացել է 4,8 միլիոն մարդ, որոնցից 3 միլիոնն` անմիջական տուժածներ: Տարածաշրջանը հայտնվել է բնակլիմայական աղետի առջև, վերացել են հսկայական ջունգլիներ, մշակովի տարածքներ, կենդանատեսակների մեծ մասը:

ԱՄՆ-ի կիրառած քիմիական զենքի հետևանքները Վիետնամում
ԱՄՆ-ի կիրառած քիմիական զենքի հետևանքները Վիետնամում
ԱՄՆ-ի կիրառած քիմիական զենքի հետևանքները Վիետնամում
ԱՄՆ-ի կիրառած քիմիական զենքի հետևանքները Վիետնամում
ԱՄՆ-ի կիրառած քիմիական զենքի հետևանքները Վիետնամում
ԱՄՆ-ի կիրառած քիմիական զենքի հետևանքները Վիետնամում
ԱՄՆ-ի կիրառած քիմիական զենքի հետևանքները Վիետնամում
ԱՄՆ-ի կիրառած քիմիական զենքի հետևանքները Վիետնամում

     Սակայն այսքանով ԱՄՆ-ի իրագործած քիմիական զենքի բացասական ազդեցությունը չի ավարտվել: Անգամ հիմա` դրա կիրառումից մոտ 50 տարի անց, այստեղ շարունակվում են ծնվել երեխաներ` զարգացման ծայրահեղ շեղումներով: Շատ երեխաներ տառապում են ֆիզիկական արատներից, օրինակ` վերջույթների բացակայությունից, լսողության, տեսողության, խոսքի ինչպես նաև` հոգեկան խանգարումներից:
     Ստորև ներկայացվող ցնցող լուսանկարների հեղինակը 30-ամյա լուսնկարիչ Մեթ Լիֆ Անդերսոնն է, ով եղել է Վիետնամի Հոշիմին քաղաքի մոտակայքում գտնվող մանկատանը:
Վիետնամում ԱՄՆ-ի կիրառած քիմական զենքի աղետալի հետևանքները` 50 տարի անց
Վիետնամում ԱՄՆ-ի կիրառած քիմական զենքի աղետալի հետևանքները` 50 տարի անց
Վիետնամում ԱՄՆ-ի կիրառած քիմական զենքի աղետալի հետևանքները` 50 տարի անց
Վիետնամում ԱՄՆ-ի կիրառած քիմական զենքի աղետալի հետևանքները` 50 տարի անց
Վիետնամում ԱՄՆ-ի կիրառած քիմական զենքի աղետալի հետևանքները` 50 տարի անց
Վիետնամում ԱՄՆ-ի կիրառած քիմական զենքի աղետալի հետևանքները` 50 տարի անց
Այստեղ ծնողներից լքված երեխաներն իրենց օրերն անց են կացնում այս վանդակների վրա` առանց տարրական հարմարությունների:
Վիետնամում ԱՄՆ-ի կիրառած քիմական զենքի աղետալի հետևանքները` 50 տարի անց
Վիետնամում ԱՄՆ-ի կիրառած քիմական զենքի աղետալի հետևանքները` 50 տարի անց
Վիետնամում ԱՄՆ-ի կիրառած քիմական զենքի աղետալի հետևանքները` 50 տարի անց
Վիետնամում ԱՄՆ-ի կիրառած քիմական զենքի աղետալի հետևանքները` 50 տարի անց
Բոլորն էլ տառապում են քիմիական զենքի հետևանքով առաջացող հիվանդություններից:
Վիետնամում ԱՄՆ-ի կիրառած քիմական զենքի աղետալի հետևանքները` 50 տարի անց
Վիետնամում ԱՄՆ-ի կիրառած քիմական զենքի աղետալի հետևանքները` 50 տարի անց
Վիետնամում ԱՄՆ-ի կիրառած քիմական զենքի աղետալի հետևանքները` 50 տարի անց
Վիետնամում ԱՄՆ-ի կիրառած քիմական զենքի աղետալի հետևանքները` 50 տարի անց
Վիետնամում ԱՄՆ-ի կիրառած քիմական զենքի աղետալի հետևանքները` 50 տարի անց
Վիետնամում ԱՄՆ-ի կիրառած քիմական զենքի աղետալի հետևանքները` 50 տարի անց

     Հարկ է նշել, որ մինչ օրս ԱՄՆ-ն շարունակում է պնդել, թե չկան բավականաչափ ապացույցներ այն մասին, որ երեխաների` թերզարգացումներով ծնվելը քիմական զենքի կիրառման հետևանք է:

12164 | 0
Facebook