Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Օբաման ուժի մեջ է թողել Իրանի դեմ սահմանված մի շարք պատժամիջոցներ

13:00, շաբաթ, 14 հունվարի, 2017 թ.
Օբաման ուժի մեջ է թողել Իրանի դեմ սահմանված մի շարք պատժամիջոցներ

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման որոշել է պահպանել Իրանի նկատմամբ սահմանած մի շարք պատժամիջոցներ, ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ, հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:

Օբամայի վարչակազմի հրապարակած փաստաթղթերում նշվում է, որ չնայած Թեհրանը հետևում է 2015 թվականին Վիեննայում կնքված միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրին, սակայն Իրանի այլ գործողություններ «դեռ սպառնալիք են ներկայացնում ԱՄՆ ազգային անվտանգությանն ու արտաքին քաղաքականությանը»։

ԱՄՆ առաջնորդը հիշեցրել է, որ 2016 թվականի հունվարի 16-ին Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը հաստատել է Իրանի կողմից Գործողությունների համատեղ համապարփակ պլանին հետևելը։ Դա էլ առիթ դարձավ Իրանի նկատմամբ ամերիկյան մի շարք պատժամիջոցների չեղարկման համար, որոնք սահմանվել էին Թեհրանի կողմից միջուկային մշակումների առնչությամբ։

Միևնույն ժամանակ, ինչպես նշել է Օբաման, ԱՄՆ-ն չի պատրաստվում համակերպվել Իրանի բալիստիկ հրթիռներ ստեղծելու ծրագրին, երկրում մարդու իրավունքների ոտնահարման հետ կապված իրավիճակին։

Նամակում, որն ուրբաթ ուղարկվել է Կոնգրեսի առաջնորդներին, Օբաման հաստատում է, որ այդ իրավիճակը չի փոխվել, ինչի պատճառով էլ նա համարում է, որ որոշ պատժամիջոցներ դեռ պետք է ուժի մեջ մնան:

3513 | 0
Facebook