Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Հեպարդներին անհրաժեշտ է վերագրել «վերացող» կենդանիների խմբին

00:05, հինգշաբթի, 05 հունվարի, 2017 թ.
Հեպարդներին անհրաժեշտ է վերագրել «վերացող» կենդանիների խմբին

Լոնդոնի Կենդանաբանական հասարակության գիտնականները հայտնաբերել են, որ հեպարդների թվաքանակը կտրուկ նվազում է: Այսօր ամբողջ աշխարհում հաշվվում է ավելի քան 7 հազար հեպարդ, գրում է Gizmodo-ն:

Ամենաշատը տուժել է հեպարդների ասիական պոպուլյացիան, օրինակ, Իրանի մեկուսի շրջաններում մնացել է ընդամենը 50 առանձնյակ: Աֆրիկայում նույնպես իրավիճակը շատ լուրջ է, օրինակ, Զիմբաբվեում մնացել է 170 հեպարդ: Գիտնականները պնդում են, որ այս կենդանիներին «խոցելի» խմբից պետք է տեղափոխել «վերացող» խումբ:

Այս գիշատիչների վերացման հիմնական պատճառը դրանց կենսատարածքի նվազեցումն է: Հողերի շուրջ 77%-ը, որոնք անհրաժեշտ են հեպարդների հարմարավետ կյանքի համար, գտնվում են արգելոցներից ու պահպանվող տարածքներից դուրս: Այստեղ մարդիկ նեղում են կենդանիներին, նվազեցնում նրանց սննդային բազան, սպանում որսի ժամանակ:

14991 | 0
Facebook