Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԵՄ-ն ևս կես տարով կերկարաձգի ՌԴ հանդեպ պատժամիջոցները. ԶԼՄ-ներ

20:55, ուրբաթ, 09 դեկտեմբերի, 2016 թ.
ԵՄ-ն ևս կես տարով կերկարաձգի ՌԴ հանդեպ պատժամիջոցները. ԶԼՄ-ներ
     Դեկտեմբերի 15-ին կայանալիք այս տարվա վերջին նիստի ընթացքում Եվրոմիությունը մտադիր է ևս կես տարով երկարաձգել ՌԴ հանդեպ կիրառված հիմնական տնտեսական պատժամիջոցները:
     Այս մասին հաղորդում է Reuters միջազգային լրատվական գործակալությունը՝ հղում անելով սեփական աղբյուրներին:
     Ըստ աղբյուրի՝ պատժամիջոցները, որոնց ժամկետը լրանում է գալիք տարվա հունվարին, «անշուշտ կերկարաձգվեն»: Այդ գործընթացը կավարտվի մինչ դեկտեմբերի 20-ը:
     Հաղորդվում է, որ խոսքը վերաբերում է այն պատժամիջոցներին, որոնք վերաբերում են միջազգային ֆինանսովորմանը, ռազմապաշտպանողական և էներգետիկ համագործակցությանը:
     Հիշեցնենք, որ Եվրոմիությունն արդեն իսկ երկարաձգել է ՌԴ մի շարք քաղաքացիների հանդեպ կիրառված անհատական պատժամիջոցները:
4318 | 0
Facebook