Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ղարաբաղյան հակամարտության գոտում ԵԱՀԿ դիտորդներ տեղակայելու հարցում կոնսենսուս չկա». Սերգեյ Լավրով

17:30, ուրբաթ, 09 դեկտեմբերի, 2016 թ.
«Ղարաբաղյան հակամարտության գոտում ԵԱՀԿ դիտորդներ տեղակայելու հարցում կոնսենսուս չկա». Սերգեյ Լավրով

Համբուրգում տեղի ունեցած ԵԱՀԿ-ի ԱԳ նախարարների խորհրդի նիստից հետո Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ղարաբաղյան հակամարտության գոտում ԵԱՀԿ-ի դիտորդներ տեղակայելու հարցում կոնսենսուս չկա:

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավիճակի գործընթացի իրավիճակը վաղուց արդեն մեկնաբանել ենք, այդ թվում՝ նաև այն համաձայնությունների լույսի ներքո, որոնք ձեռք էին բերվել Վիեննայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահող երկրների ԱԳ նախարարների հանդիպմանը, և նախագահներ Ալիևի ու Սարգսյանի հետ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպմանը ձեռք բերված համաձայնությունների»,- ասել է Սերգեյ Լավրովը:
     Նրա խոսքով՝ համաձայնություններն, առաջին հերթին, առնչվել են կրակի դադարեցման ռեժիմը պահպանելու համաձայնագրի վերահաստատման անհրաժեշտությանը:
     «Համաձայնություններն առնչվել են ԵԱՀԿ-ի դիտորդների թվի մածացմանը, ըստ որում՝ այդ թիվն աննշան է՝ խումբը 7 մարդով ավելացնել, որն առանց այն էլ համեստ թիվ է՝ 12 մարդ: Մենք կարծում ենք, որ համաձայնությունները պետք է ամրագրվեն ԵԱՀԿ-ի որոշումներով: Բայց դա անելու համար կոնսենսուս է անհրաժեշտ: Կա կոնսենսուս ֆիզիկական, թվական մեծացման հարցում, սակայն կոնսենսուս չկա այն հարցում, թե նրանք որտեղ են տեղակայվելու: Ես, ինչպես և մյուս շատերը, կարծում եմ, որ նրանք պետք է տեղակայվեն շփման գծում»,- նշել է Սերգեյ Լավրովը:

4308 | 0
Facebook