Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Audi-ն արհեստական ինտելեկտով «խաղալիք» Q2 է ստեղծել

00:10, չորեքշաբթի, 07 դեկտեմբերի, 2016 թ.
Audi-ն արհեստական ինտելեկտով «խաղալիք» Q2 է ստեղծել

Audi ընկերությունը Բարսելոնայում անցկացված տեղեկատվության մշակման նեյրոնային համակարգերի (NIPS) ամենամյա կոնֆերանսին ներկայացրել է արհեստական ինտելեկտով ավտոմեքենայի կոնցեպտը: Դա 1:8 մաշտաբով «խաղալիք» Q2 է, որի վրա ընկերությունը փորձարկում է ինքնուսույց ավտոկայանող:

Audi-ի` արհեստական ինտելեկտով Q2 «խաղալիքը»
Audi-ի` արհեստական ինտելեկտով Q2 «խաղալիքը»

     Նախագիծն իրականացվել է Audi Electronics Venture դուստր ձեռնարկության կողմից, որը մասնագիտանում է առաջատար տեխնոլոգիաներում: Կոնցեպտի հիմքում ընկած է, այսպես կոչված, «խորը ուսուցման» սկզբունքը, որի համաձայն` համակարգն ընդօրինակում է մարդու գործողությունները՝ փնտրում է կայանատեղի և փորձում կայանել, որից հետո կրկնում է գործընթացը` հաշվի առնելով նախկին սխալները:
Audi-ի` արհեստական ինտելեկտով Q2 «խաղալիքը»
Audi-ի` արհեստական ինտելեկտով Q2 «խաղալիքը»

     Մինի քրոսովերի ավտոկայանողն աշխատում է երկու խցիկների (առջևի և ետևի) ու ուլտրաձայնային տվիչների, ինչպես նաև ստացվող տվյալները մշակող համակարգչի օգնությամբ: Ուսուցումն իրականացվում է հատուկ փակ տարածքում: Հետագայում արհեստական ինտելեկտը պլանավորվում է փորձարկել իրական ավտոմեքենայի վրա:

5239 | 0
Facebook