Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ադմիրալ Կուզնեցով» ավիակրի վրա վայրէջք կատարելիս կործանվել է ռուսական «Սու-33» կործանիչը

15:15, երկուշաբթի, 05 դեկտեմբերի, 2016 թ.
«Ադմիրալ Կուզնեցով» ավիակրի վրա վայրէջք կատարելիս կործանվել է ռուսական «Սու-33» կործանիչը

Ռուսական «Սու-33» կործանիչը Միջերկրական ծովում «Ադմիրալ Կուզնեցով» ավիակրի վրա վայրէջք կատարելու փորձի ժամանակ կործանվել է: Այս մասին հաղորդում է Интерфакс-ը:

«Սիրիայի երկնքում ռազմական առաջադրանք կատարելուց հետո «Ադմիրալ Կուզնեցով» ավիակիր հածանավի վրա վայրէջք կատարելիս ճոպանի կտրվելու պատճառով Սու-33 կործանիչը դուրս է եկել տախտակամածի սահմաններից»,- ասվում է ՌԴ ՊՆ տարածած հայտարարության մեջ:

Օդաչուն կատապուլտի միջոցով փրկվել է:

Սա 1 ամսվա ընթացքում «Ադմիրալ Կուզնեցով»-ի կորցրած 2-րդ կործանիչն է: Նոյեմբերի 14-ին վայրէջքի ժամանակ կործանվել էր «ՄիԳ-29» կործանիչը:

7783 | 0
Facebook