Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Կոլումբիայում օդանավի աղետից հետո 6 մարդ ողջ է մնացել

11:20, երեքշաբթի, 29 նոյեմբերի, 2016 թ.
Կոլումբիայում օդանավի աղետից հետո 6 մարդ ողջ է մնացել

Ինչպես հայտնի է, այսօր Կոլումբիայում աղետի է ենթարկվել բրազիլական ուղևորատար օդանավը, որն ուղևորվելիս է եղել Բոլիվիա:
     Կոլումբիայի Խոսե Մարիա Կորդովայի անվան միջազգային օդանավակայանը թվիթերյան էջում հայտնել է, որ ավիաաղետից ողջ է մնացել 6 մարդ: Մինչ այդ հաղորդվում էր, որ ողջ մնացածների թիվը կարող է հասնել 10-ի: Ըստ տեղական ԶԼՄ-ների` ողջ մնացածների թվում է նաև ուղեկցորդուհիներից մեկը:
     Հիշեցնենք, որ օդանավում 72 ուղևոր և անձնակազմի 9 անդամ է եղել:

4829 | 0
Facebook