Նոյեմբերի 27-ին Երևանում կայանալիք «Սառույցի արքաները» շոուին ընդառաջ այսօր կայացավ մասնակիցների մամուլի ասուլիսը։ Շոուի բեմադրիչ Էմիլ Կարատը նշեց, որ «Սառույցի արքաները» բեմադրվել է հատուկ հայ հանդիսատեսի համար.
«Շատ ուրախ եմ որպես ռեժիսոր աշխատել այս նախագծում, որովհետև սա համաշխարհային մակարդակի շոու է։ Հատուկ Երևանի համար է բեմադրվել շոուն, կարելի է նույնիսկ ասել, որ սա պրեմիերա է։ Առաջին անգամ սառույցում կլինի նաև նորաձևության ցուցադրություն, կենդանի երաժշտություն՝ ջազ, սոուլ և փոփ։ Կարծում եմ՝ շոուն նորություն կլինի»,- Կարատի խոսքերն է փոխանցում MAMUL.am-ի թղթակիցը։