Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թուրքիայում ձերբակալվել է Ավստրալիայի ամենաորոնվող ահաբեկիչը

13:45, ուրբաթ, 25 նոյեմբերի, 2016 թ.
Թուրքիայում ձերբակալվել է Ավստրալիայի ամենաորոնվող ահաբեկիչը

Թուրքական իշխանությունները ձերբակալել են Ավստրալիայի ամենաորոնվող ահաբեկչին` ԴԱԻՇ գրոհային Նիլ Փրաքաշին, հայտնում է ABC հեռուստաընկերությունը: Ձերբակալումը տեղի է ունեցել մի քանի շաբաթ առաջ, երբ Անկարան ավստրալական իշխանություններից հետախուզական տվյալներ է ստացել, որ Փրաքաշը այց է ծրագրում Թուրքիա: Մի շարք երկրներ, այդ թվում` Իսրայելն ու Ավստրալիան, ցանկանում են հարցաքննել գրոհայինին: Անկարան բանակցություններ է վարում նրան արտահանձնելու ուղղությամբ:

Փրաքաշը համարվում է Ավստրալիայում ԴԱԻՇ-ի ամենաբարձրաստիճան հավաքագրողը և մասնակիցն է եղել մի շարք ահաբեկչությունների նախապատրաստություններին, որոնցից մեկը պիտի տեղի ունենար անցած տարվա ապրիլի 25-ին: Ռադիկալ իսլամի գաղափարախոսությամբ տարվելուց առաջ Փրաքաշը Մելբուռնում ռեփ երաժիշտ է եղել: Մայիսին ԱՄՆ-ն հայտնել էր, թե նրան իր քրոջ հետ ոչնչացրել է Մոսուլի ռմբակոծության ժամանակ, սակայն լուրերը հերքվել էին:

14042 | 0
Facebook