Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Լեբրոն Ջեյմսը 2,5 մլն դոլար է նվիրաբերել՝ Մուհամեդ Ալիի ցուցահանդեսը կազմակերպելու համար

20:50, ուրբաթ, 18 նոյեմբերի, 2016 թ.
Լեբրոն Ջեյմսը 2,5 մլն դոլար է նվիրաբերել՝ Մուհամեդ Ալիի ցուցահանդեսը կազմակերպելու համար

Ամերիկացի բասկետբոլիստ Լեբրոն Ջեյմսը 2,5 մլն դոլար է նվիրաբերել՝ լեգենդար բռնցքամարտիկ Մուհամեդ Ալիի ցուցահանդեսը կազմակերպելու համար։ Այն կկայանա Վաշինգթոնում՝ Աֆրիկայի պատմության և մշակույթի ազգային թանգարանում։

«Մուհամեդ Ալին ինձ համար միշտ օրինակ է ծառայել։ Եվ ոչ միայն ռինգում, այլ նաև դրա սահմաններից դուրս՝ այն, ինչի համար նա պայքարում էր, ինչ ասում և անում էր։ Ես նրա մասին ամեն օր մտածում եմ։ Նրա կիրքն, իդեալները և արժեքները․․․ Առանց այդ ամենի ես, հնարավոր է, հիմա ձեր առջև չէի նստի»,- հայտարարել է Ջեյմսը։

Հիշեցնենք, որ Մուհամեդ Ալին մահացել է 2016-ի հունիսի 3-ին։

7291 | 0
Facebook