Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ապօրինի հարստացած պաշտոնյաները կպատժվեն ազատազրկմամբ». Արփինե Հովհաննիսյան

11:40, ուրբաթ, 18 նոյեմբերի, 2016 թ.
«Ապօրինի հարստացած պաշտոնյաները կպատժվեն ազատազրկմամբ». Արփինե Հովհաննիսյան

Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն այսօր կառավարության նիստի ժամանակ հայտարարել է, որ ապօրինի հարստացած պաշտոնյաները կպատժվեն ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով: «Փոփոխություն է կատարվել Քրեական օրենսգրքում, որը վերաբերվում է ապօրինի հարստացմանը: Այսպիսով` օրենքով սահմանված` հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի՝ հաշվետու ժամանակահատվածում գույքի ավելացումը և պարտավորությունների նվազումը, որոնք էականորեն գերազանցում են նրա օրինական եկամուտները, և որը ողջամտորեն չի հիմնավորվում, և եթե ապօրինի հարստացման համար հիմք հանդիսացող այլ հանցագործության հատկանիշները բացակայում են՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ»,-տեղեկացրել է Հովհաննիսյանը:

6551 | 4
Facebook