Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ծիծաղում է նա, ով վերջինն է ծիծաղում. ինչպես են Օբաման ու հյուրերը 2011-ին ծաղրի ենթարկում դահլիճում նստած Թրամփին (տեսանյութ)

15:31, ուրբաթ, 11 նոյեմբերի, 2016 թ.
Ծիծաղում է նա, ով վերջինն է ծիծաղում. ինչպես են Օբաման ու հյուրերը 2011-ին ծաղրի ենթարկում դահլիճում նստած Թրամփին (տեսանյութ)

Business Insider պարբերականը հիշել է, ինչպես 2011 թվականին նախագահ Բարաք Օբաման և երգիծաբան Սեթ Մայերսը Սպիտակ տանը տեղի ունեցած ընթրիքի ժամանակ ծաղրի են ենթարկել Դոնալդ Թրամփի քաղաքական հավակնությունները:

Առաջինը ելույթ է ունեցել Մայերսը: Նա նշել է, որ նախ չի հավատացել լուրերին, թե միլիարդերը որոշել է առաջադրվել նախագահի պաշտոնում, ապա ծաղրել է նրա սանրվածքն` այն նմանեցնելով աղվեսի մորթու:

Ապա հումորիստը սկսել է կատակներ անել Թրամփի աջակիցների մասին. «Դերասան Գերի Բյուզին ասել է, թե Թրամփից լավ նախագահ դուրս կգա: Նույն բանը նա ասաց ժանգոտած թռչնավանդակի մասին, որը գտավ փողոցում»:

Այնուհետև բեմ է բարձրացել Օբաման ու հայտարարել, որ Թրամփ-նախագահը կարող է իսկապես լուրջ հարցերով զբաղվել: Օրինակ` պարզել, թե իրո՞ք ամերիկացիների` Լուսնի վրա վայրէջք կատարելու տեսանյութն իրական է, կամ էլ` ո՞ւր են կորել Թուփաքն ու Բիգգին» (2 ռեփ երգիչներն էլ սպանվել են- խմբ.):

Օբաման նաև ենթադրել է, որ եթե Թրամփը դառնար նախագահ, նա Սպիտակ տունը կազինոյի կվերածեր:

Դահլիճում նստած հյուրերն այս կատակների վրա լիաթոք ծիծաղել են, մինչդեռ հյուրերի թվում գտնվող Թրամփը զայրացած ու լարված դեմքով տարել է այդ ամենը:

Եվ ահա, 5 տարի անց, Դոնալդ Թրամփն, ի հեճուկս բոլոր կանխատեսումների, դարձել է այս ծաղրող ու ծիծաղող հանրության նախագահը:

21490 | 8
Facebook