Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռոնալդուն երկարաձգել է «Ռեալ»-ի հետ պայմանագիրը

11:40, երկուշաբթի, 07 նոյեմբերի, 2016 թ.
Ռոնալդուն երկարաձգել է «Ռեալ»-ի հետ պայմանագիրը

Պորտուգալիայի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն նոր պայմանագիր է կնքել իսպանական ակումբի հետ։ Այս մասին հայտնում է «Ռեալ»-ի պաշտոնական կայքը: Ռոնալդուի նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2021 թվականի հունիսի 30-ը։ Պայմանագրի ֆինանսական մանրամասները հայտնի չեն։

Նշենք, որ այսօր Մադրիդի «Սանտյագո Բերնաբեու» մարզադաշտում տեղի կունենա Ռոնալդուի նոր պայմանագրի հետ կապված միջոցառում, որին ներկա կլինեն ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը և ֆուտբոլիստը:

6603 | 0
Facebook