Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մոուրինյոն 3 օր ունի՝ բացատրություններ տալու համար

01:28, չորեքշաբթի, 02 նոյեմբերի, 2016 թ.
Մոուրինյոն 3 օր ունի՝ բացատրություններ տալու համար

Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիան մեղադրել է «Մանչեսթր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին՝ Անգլիայի առաջնության 10-րդ տուրի՝ «Բըրնլի»-ի դեմ խաղի ընդմիջմանը ոչ պատշաճ վարքի համար։ Մոուրինյոն խաղի ընդմիջմանը ենթատրիբունային տարածքում վիրավորել է գլխավոր մարզչին, ինչից հետո հեռացվել է մարզադաշտից և երկրորդ խաղակեսին հետևել է տրիբունայից։ Պորտուգալացի մասնագետը պարտավոր է մինչև նոյեմբերի 4-ը բացատրել իր վարքը և պատասխանել իր հասցեին հնչած մեղադրանքներին։

12589 | 0
Facebook