Րոպեներ առաջ ավարտվեց Պրեմիեր լիգայի 10-րդ տուրի «Մանչեսթր Յունայթեդ» - «Բըրնլի» հանդիպումը։ Թիմերը գոլազուրկ ոչ-ոքի ավարտեցին հանդիպումը։ Բացի այդ, հանդիպման ընթացքում կարմիր քարտի արժանացավ թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն։
Նշենք, որ Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանն, ով հանդես է գալիս «Մանչեսթր Յունայթեդ»-ի կազմում, հայտավորված չէր խաղին։