Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Մոսկվայում «Ձկնկուլ»-ի սպանության վերլուծությունն ուղիղ բերում է Ազգային ժողով». Նիկոլ Փաշինյան

12:25, երեքշաբթի, 25 հոկտեմբերի, 2016 թ.
«Մոսկվայում «Ձկնկուլ»-ի սպանության վերլուծությունն ուղիղ բերում է Ազգային ժողով». Նիկոլ Փաշինյան
     «Երեկ հայտնի դարձավ, որ Մոսկվայում սպանվել է «Ձկնկուլ» անունով հայտնի Արմեն Իսրայելյանն, ով Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Ալեքսանյանի խմբի նախկին անդամ էր և Ալեքսանյանի կողմից առևանգումներ, ահաբեկումներ և այլ ծանր հանցանքներ կատարելու մասին հայտարարություններ էր տվել և այդ հայտարարությունների հիման վրա հարուցված քրեական գործով առանցքային վկա էր: Հայաստանի հատուկ քննչական ծառայությունն Իսրայելյանի հայտարարությունների հիման վրա հարուցված քրեական գործը մեկ շաբաթ առաջ կարճել էր, ինչը ՀՔԾ-ի և ընդհանրապես Հայաստանի իրավապահ համակարգի ծախու լինելու անհերքելի ապացույց է: Ակնհայտ է, որ Իսրայելյանին Մոսկվայում վերացրել է վարձու մարդասպանը և տեղի ունեցածի վերլուծությունն ուղիղ բերում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով»,- այս մասին այսօր ԱԺ նիստի սկզբում ասաց Նիկոլ Փաշինյանը:
15052 | 2
Facebook