Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Մենաշնորհ ունեցողներից մի քանիսն այս դահլիճում նստած են». Նաիրա Զոհրաբյանը` վարչապետին

13:10, հինգշաբթի, 20 հոկտեմբերի, 2016 թ.
«Մենաշնորհ ունեցողներից մի քանիսն այս դահլիճում նստած են». Նաիրա Զոհրաբյանը` վարչապետին
     «Բացի անձերի փոփոխությունից ի՞նչ բարեփոխումներ են արվել կառավարությունում, որն, անկեղծ ասած, ինձ համար տեսանելի չէ: Երկրորդ` անընդհատ խոսում ենք ստվեր, մենաշնորհ, կոռուպցիա, ու տպավորություն է` չգիտենք` մենաշնորհը որտեղ է. մի քանի մենաշնորհ ունեցողներ այս դահլիճում նստած են: Ասացիք` հատուկ գործիքակազմ եք կիրառելու մենաշնորհների, կոռուպցիայի, ստվերի դեմ, ո՞րն է դա»,- դիմելով վարչապետին` հարցրեց ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:
     «Ինչ վերաբերում է կոռուպցիայի դեմ պայքարին, ազգանուններ չենք գրել, ճիշտ է, դրա դեմ պայքարը շատ ստանդարտ է, բայց մենք ֆիքսել ենք` ոնց ենք պայքարելու: Կանենք, թե չենք անի` կտեսնեք»,- արձագանքեց Կարապետյանը:
     «Կապրենք, կտեսնենք,- արձագանքեց պատգամավորը` շարունակելով,- կարծում եմ` Ձեզ համար էլ գաղտնիք չէ մաքսայինում էդ տարբեր պապկաների խնդիրը: Ով ընկավ մեջը, քերթվում ա մինչև վերջ: Վերանալո՞ւ է դա, թե՞ ոչ»: Կարեն Կարապետյանը խոստացավ` «պապկաներ չեն լինելու, լինելու են բրոկերային կառույցներ»:
5387 | 0
Facebook