Եվրոմիությունն այսօր ևս կես տարով երկարաձգել է Ռուսաստանի հանդեպ կիրառված պատժամիջոցների մի մասը: Այս մասին հաղորդում է Reuters-ը: Խոսքը վերաբերում է մասնավորապես 150 ֆիզիկական անձի և 37 կազմակերպության ակտիվների սառեցմանը, ինչի ժամկետը պետք է սպառվեր այս ամսվա 15-ին: ԵՄ Ռուսաստանի հանդեպ կիրառված տնտեսական հիմնական պատժամիջոցների ժամկետը լրանում է 2017թ.:
Հիշեցնենք, որ այսօր ԱՄՆ-ն ընդլայնել է ՌԴ հանդեպ պատժամիջոցները: