Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թուրքական բանակն ավելի քան հարյուր հրետանային հարված է հասցրել Սիրիայի հյուսիսում

15:20, երեքշաբթի, 30 օգոստոսի, 2016 թ.
Թուրքական բանակն ավելի քան հարյուր հրետանային հարված է հասցրել Սիրիայի հյուսիսում

Թուրքական բանակը 108 հրետանային հարված է հասցրել ահաբեկիչների դիրքերին Սիրիայի հյուսիսում գտնվող Ջարաբլուս քաղաքի տարածքում, ոչնչացված է 21 թիրախ, հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով Թուրքիայի ԶՈՒ-ի Գլխավոր շտաբին:
     Ընդ որում չի հստակեցվում, թե կոնկրետ որ թիրախների ուղղությամբ են հարվածներ հասցվել՝ ԴԱԻՇ-ի դիրքերին, թե սիրիացի քրդերի ինքնապաշտպանական ուժերի, որոնց Անկարան համարում է Քրդական Աշխատավորական կուսակցության հետ կապված ահաբեկչական կազմակերպություն:
     Հիշեցնենք, որ Թուրքիայի բանակի ստորաբաժանումներն օգոստոսի 24-ի առավոտյան լայնամաշտաբ գործողություն են սկսել ԴԱԻՇ ահաբեկչական կազմակերպության զինյալների կողմից վերահսկվող Ջերաբլուս քաղաքում: Մեկ օրվա ընթացքում ահաբեկիչները լքել են քաղաքը, սակայն հարվածները քրդական դիրքերի ուղղությամբ շարունակվել են:

4450 | 0
Facebook