Քաբուլում Ամերիկյան համալսարանի վրա հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի, 44-ը վիրավոր է, հայտնում է reuters-ը:
Իրավապահների խոսքով` զոհվածների թվում կա 7 ուսանող, 3 ոստիկան ու անվտանգության 2 աշխատակից: Վիրավորներից 35-ը համալսարանի ուսանողներն են:
Հիշեցնենք` զինված անձինք երեկ հարձակվել էին Քաբուլի համալսարանի շենքի վրա: Ժամեր անց իրավապահներին հաջողվել էր ոչնչացնել նրանց:
Ահաբեկչական կազմակերպություններից ոչ մեկը դեռ չի վերցրել տեղի ունեցածի պատասխանատվությունը: