Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Ուղիղ 100 տարի առաջ խորտակվեց ''Տիտանիկ''-ը

13:58, կիրակի, 15 ապրիլի, 2012 թ.
Ուղիղ 100 տարի առաջ խորտակվեց ''Տիտանիկ''-ը

100 տարի առաջ այս օրը տեղի ունեցավ ''Տիտանիկ'' նավի ողբերգությունը: Խորտակվելու հետևանքով զոհվեց ուղևորների զգալի մասը` 1513 մարդ:
     Հիշեցնենք, որ նավն Անգլիայի Սաուտհեմպտոն քաղաքից ուղևորվել էր Նյու-Յորք: Ուղևորության չորրորդ օրն Ատլանտյան օվկիանոսում նավը բախվեց հսկա սառցաբեկորին, ինչի հետևանքով էլ տեղի ունեցավ ողբերգությունը:

Հիշեցնենք նաև, որ մեկ շաբաթ առաջ բրիտանական Սաուտհեմպտոն նավահանգստից զբոսանավ է դուրս եկել բաց օվկիանոս, որն իրականացնում է նավարկություն "Տիտանիկ''-ի անցած ճանապարհով: Զբոսանավի ուղևորները ''Տիտանիկ''-ի ուղևորների հարազատներն են: Նրանք հասել են 100 տարի առաջ տեղի ունեցած ողբերգության վայր, որտեղ պատարագ է մատուցվել:

6837 | 2
Facebook