Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ռուսաստանն աջակցում է այն քայլերը, որոնք Հայաստանի իշխանությունները ձեռնարկում են Երևանում. ՌԴ ԱԳՆ

18:25, հինգշաբթի, 21 հուլիսի, 2016 թ.
«Ռուսաստանն աջակցում է այն քայլերը, որոնք Հայաստանի իշխանությունները ձեռնարկում են Երևանում. ՌԴ ԱԳՆ
     Մոսկվան դատապարտում է Երևանում ոստիկանության շենքի գրավումը ու աջակցում Հայաստանի իշխանությունների ձեռնարկած քայլերը: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է РИА Новоести-ն:
     «Մենք վճռականապես դատապարտում ենք Երևանում հուլիսի 17-ին ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի շենքի զինված գրավումը: Դրա հետևանքով զոհվել է ՀՀ իրավապահ մարմինների աշխատակից, անընդունելի ենք համարում այդ քրեական դրսևորումները, որոնք կարող են անմիջական սպառնալիք ներկայացնել հանրապետության քաղաքացիների կյանքին ու անվտանգությանը»,- ասել է դիվանագետը Մոսկվայում ճեպազրույցի ժամանակ:

Նրա խոսքով, Մոսկվան աջակցում է Հայաստանի իշխանությունների ձեռնարկած քայլերին: «Հույս ունենք, որ դրանք թույլ կտան ամենամոտ ժամանակներում հանգուցալուծել իրավիճակն, ազատ արձակել պատանդներին, միջադեպի սպառիչ հետաքննություն անցկացնել ու պատժել մեղավորներին»,- ասել է նա:

5902 | 6
Facebook