Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մադրիդի «Աթլետիկո»-ն չի մեկնի Ստամբուլ՝ Թուրքիայում տիրող իրավիճակի պատճառով

16:40, երեքշաբթի, 19 հուլիսի, 2016 թ.
Մադրիդի «Աթլետիկո»-ն չի մեկնի Ստամբուլ՝ Թուրքիայում տիրող իրավիճակի պատճառով

Օգոստոսի 6-ին Ստամբուլի «Թուրք Թելեքոմ Արենա» մարզադաշտում կայանալիք «Գալաթասարայ» - «Աթլետիկո» Մադրիդ ընկերական հանդիպումը չի կայանա։ Թուրքական մամուլը գրում է, որ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ դուրս եկած թիմի ֆուտբոլիստները և գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն հայտարարել են, որ չեն ցանկանում մեկնել Ստամբուլ՝ Թուրքիայում տիրող իրավիճակի պատճառով։ «Գալաթասարայ»-ի ղեկավարությունը դեռ պաշտոնական նամակ չի ստացել «Աթլետիկո»-ից, բայց, ամենայն հավանականությամբ, հանդիպումը չի կայանա։
     Հիշեցնենք, որ ավելի վաղ չեղյալ էր հայտարարվել «Ֆեներբախչե» - «Լիոն» հանդիպումն, ինչպես նաև բարեգործական մեկ այլ հանդիպում, որին մասնակցելու էր նաև Լիոնել Մեսսին։ Վերջինս հայտարարություն էր տարածել, որ հրաժարվում է մեկնել Թուրքիա։

4641 | 0
Facebook