Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռոնալդուն մարզիկների մեջ առաջինն է նաև բարեգործություն անելու առումով

12:30, երկուշաբթի, 18 հուլիսի, 2016 թ.
Ռոնալդուն մարզիկների մեջ առաջինն է նաև բարեգործություն անելու առումով

Պորտուգալիայի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Եվրո-2016-ի հաղթանակի համար ստացած պարգևավճարը փոխանցել է քաղցկեղի դեմ պայքարի մանկական հիմնադրամ։ Նա փոխանցել է 275 հազար եվրո։ Նշվում է, որ ընդհանուր առմամբ 31-ամյա ֆուտբոլիստը բարեգործությանը փոխանցել է 10 մլն եվրո և այդ ցուցանիշով մարզիկների թվում առաջին հորիզոնականում է։
     Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռոնալդուն նույն հիմնադրամին փոխանցել է Չեմպիոնների լիգայի խաղարկությունում հաղթանակ տոնելու համար ստացած պարգևավճարը։

5654 | 0
Facebook