Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Աշնանը Mercedes-Benz-ը կներկայացնի E-Class-ի ամենագնաց տարբերակը

22:05, ուրբաթ, 15 հուլիսի, 2016 թ.
Աշնանը Mercedes-Benz-ը կներկայացնի E-Class-ի ամենագնաց տարբերակը

2016թ. հոկտեմբերին Mercedes-Benz ընկերությունը ներկայացնելու է E-Class-ի ամենագնաց տարբերակը: Նորույթը նախածանց կստանա All-Terrain անվան մեջ և վաճառքի կհանվի Եվրոպայում մինչև այս տարվա վերջ: Մեքենայի հիմնական մրցակիցը կդառնա Audi A6 Allroad-ը:
     Մեքենայի դիզայնը շատ չի տարբերվի E-Class ունիվերսալից:
     2016թ. հոկտեմբերին Mercedes-Benz ընկերությունը ներկայացնելու է E-Class-ի ամենագնաց տարբերակը: Նորույթը նախածանց կստանա All-Terrain անվան մեջ և վաճառքի կհանվի Եվրոպայում մինչև այս տարվա վերջ: Մեքենայի հիմնական մրցակիցը կդառնա Audi A6 Allroad-ը:
     Մեքենայի դիզայնը շատ չի տարբերվի E-Class ունիվերսալից: Ավտոմեքենան ստանալու է թափքի լրացուցիչ պաշտպանություն, ինչպես նաև նոր ավելի ամուր բամպերներ: All-Terrain-ը կոմպլեկտավորելու են նաև լիաքարշակ համակարգով և պնևմատիկ կախոցով:
     Ավտոմեքենայի շարժիչային գամմայի մեջ մտնելու են բենզինային և դիզելային ուժային ագրեգատներ, որոնց թվում կլինի 2,0-լիտրանոց չորս մխողով բենզինային շարժիչը, որի հզորությունը կկազմի 241 ձիաուժ: Բոլոր ագրեգատներն աշխատելու են իննաստիճան ավտոմատ փոխանցատուփի հետ համատեղ:

8393 | 1
Facebook