Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Mercedes-Benz-ը շրջանցել է BMW-ին վաճառված մեքենաների քանակով

23:10, չորեքշաբթի, 13 հուլիսի, 2016 թ.
Mercedes-Benz-ը շրջանցել է BMW-ին վաճառված մեքենաների քանակով

Mercedes-Benz-ը 2016-ի առաջին կիսամյակի տվյալներով շրջանցել է BMW-ին վաճառված մեքենաների քանակով` այսպիսով մոտենալով 11 տարում առաջին անգամ մրցակցին տարեկան վաճառքի ցուցանիշով շրջանցելու իր նպատակին: Այս մասին հաղորդում է Bloomberg գործակալությունը:
     Mercedes-ի վաճառքը 2016-ի 6 ամսում 12% աճ է գրանցել` կազմելով ավելի քան 1 մլն մեքենա: BMW-ի վաճառքը նույն ժամանակահատվածում աճել է 5.8%-ով` կազմելով 986 հազ. մեքենա: Այսպիսով, մրցակիցների միջև տարբերությունը կազմել է 20 հազ. մեքենա:
     BMW-ն լյուքս դասի մեքենաների առաջատարի դիրքը Mercedes-Benz-ից խլել է դեռևս 2005 թվականին: Mercedes-Benz-ի ղեկավարությունը ընկերության առաջ խնդիր է դրել մինչև 2020 թվականը շրջանցել BMW-ին պրեմիում դասի մեքենաների վաճառքի թվով:
     Պրեմիում դասի ավտոմեքենաների վաճառքի թվով առաջատար դառնալու մտադրության մասին հայտնել է նաև Audi-ն: Ավտոարտադրողի վաճառքն առաջին կիսամյակում նույնպես աճել է` 5,6%-ով մինչև 953 հազ. ավտոմեքենա:

15035 | 0
Facebook