Ամերիկացի գիտնականները հետազոտությունների արդյունքում պարզել են, որ ծնողների՝ վաղ հասակից երեխաների համար հեքիաթներ ընթերցելը նպաստում է նրանց հետագա նվաճումներին կրթական ոլորտում: Այս մասին գրում է «Դեյլի Մեյլ»-ը: Այդ իսկ պատճառով նրանք խորհուրդ են տվել հեքիաթներ կամ պատմվածքներ ընթերցել երեխաների ծննդյան առաջին օրվանից: Ըստ հետազոտության՝ փոքր հասակից տարբեր պատմություններ ունկնդրելը փոքրիկի մոտ լավ բառապաշար և հաղորդակցվելու հմտություններ է զարգացնում, որն արտացոլվում է հետագայում կրթական գործընթացներում ունեցած նրա հաջողությունների մեջ: Բացի այդ՝ փոքր հասակից պատմություններ և հեքիաթներ լսելն օգնում է երեխային մանկապարտեզային տարիքում և դպրոցի ցածր դասարաններում ավելի ճիշտ ընկալել շրջապատող աշխարհը և հեշտությամբ շփվել հասակակիցների հետ: