Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ներկայացումը շատ զվարճալի է ստացվել, չկա գռեհիկ հումոր». պրեմիերա` Ստանիսլավսկու անվան թատրոնում

18:05, ուրբաթ, 24 հունիսի, 2016 թ.
«Ներկայացումը շատ զվարճալի է ստացվել, չկա գռեհիկ հումոր». պրեմիերա` Ստանիսլավսկու անվան թատրոնում

Հունիսի 24 և 25-ին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում կկայանա պրեմիերա: Բեմ կբարձրանա ռուս դրամատուրգ Ալեքսանդր Կորովկինի «Մրգերով համար» պիեսը, որի բեմադրությունն իրականացրել է երիտասարդ բեմադրիչ Նոռա Գրիգորյանը:
    
«Երկարատև քննարկումներից հետո որոշեցինք բեմադրել Ալեքսանդր Կորովկինի «Մրգերով համար» պիեսը: Այստեղ կան գունեղ կերպարներ, ինչը շատ կարևոր է նաև դերակատարի համար, քանի որ հնարավորություն կա ինչ-որ բան հորինելու՝ էլ ավելի գունեղ կերպարը դարձնելու համար: Որոշ լուծում-առաջարկներ, ընդունվեցին և, յուրովի մատուցմամբ, տեղ գտան ներկայացման մեջ: Սիրում եմ ազատ թողնել դերակատարին՝ կերպարն, այսպես ասած, գտնելու հարցում»,- ասաց բեմադրիչը:
    
Խոսելով բեմադրական աշխատանքների մասին՝ Ն. Գրիգորյանն ընդգծեց, որ առաջին անգամ է աշխատում թատրոնի վաստակավոր արտիստների հետ. «Շատերն այն կարծիքին են, որ վաստակավոր արտիստների հետ աշխատելը դժվար է: Մեզ մոտ ամեն ինչ այլ հունով ընթացավ, և մենք դարձանք թիմ»:
    
Ն. Գրիգորյանը համոզված է, որ ներկայացման առաջնախաղը հաջողությամբ կպսակվի. «Ներկայացումը շատ զվարճալի է ստացվել, չկա գռեհիկ հումոր: Այստեղ դուք կհանդիպեք ձեզ, ինչպես ասում են, ծանոթ դեմքերի, որոնց, գուցեև, հանդիպել եք իրական կյանքում: Ներկայացումը սիրո մասին է… Համոզված եմ, որ այն դուր կգա հանդիսատեսին. ջանք ու եռանդ չենք խնայել»,- եզրափակեց բեմադրիչը:

2959 | 0
Facebook