Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Անկարգություններ ռուս և անգլիացի երկրպագուների միջև․ կա 16 տուժած

14:15, հինգշաբթի, 16 հունիսի, 2016 թ.
Անկարգություններ ռուս և անգլիացի երկրպագուների միջև․ կա 16 տուժած

Ֆրանսիական Լիլում, որտեղ երեկ կայացել է Եվրո-2016-ի Ռուսաստան – Սլովակիա հանդիպումն, այս գիշեր տեղի ունեցած անկարգությունների արդյունքում հոսպիտալացվել է 16 մարդ։ Տուժածների ազգությունը չի նշվում։ Չորեքշաբթի երեկոյան անգլիացի երկրպագուները հաշվի չեն առել Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիայի հորդորները և անկարգություններ են հրահրել։ Ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել։ Արդյունքում բերման է ենթարկվել 36 մարդ։
     Նշվում է, որ բացի անգլիացի և ռուս երկրպագուներից, բախմանը մասնակցել են նաև Ֆրանսիայի հավաքականի երկրպագուներն, ովքեր տոնում էին Ալբանիայի նկատմամբ հաղթանակը։

11675 | 1
Facebook