Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իրական դժոխքը Երկրի վրա. սիրիացի փախստական երեխաներին հափշտակում են և օրգանների մասնատելով վաճառում, ինչպես խոճկորների

21:15, չորեքշաբթի, 15 հունիսի, 2016 թ.
Իրական դժոխքը Երկրի վրա. սիրիացի փախստական երեխաներին հափշտակում են և օրգանների մասնատելով վաճառում, ինչպես խոճկորների

Ռուսական «Комсомольская правда»-ի լրագրող Դարյա Ասլամովան եղել է Հունաստանի Լեսբոս կղզում և պարզել, թե ովքեր և ինչպես են գումարներ դիզում մարդկային ողբերգությունների հաշվին: Անցած աշունն ու ձմեռը մղձավանջի են վերածվել Լեսբոսի բնակիչների և հատկապես ձկնորսների համար: Լեսբոսից մինչև թուրքական ափ ընդամենը 6,5 կմ հեռավորություն է: Հենց այս տարածքով են փախստականներն ամենաշատը փորձում Եվրոպա հասնել: Հազարավոր փախստականների ջրահեղձ եղած մարմինները կղզու բնակիչները հայտնաբերում եմ ամեն օր, իսկ դիերը թաղելու տեղ էլ չի մնացել, պատմում է լրագրողը: «Մեր կղզում անգամ տեղաբնակների համար տարածքը չի հերիքում, մեր գերեզմանների տարածքներն այնքան թանկ են, որ մեր հանգուցյալներին չենք կարողանում տեղ հատկացնել, իսկ ծովն ափ է նետում հազարավոր դիեր, բացի այդ, ափ հասած փախստականների մի մասը վիրավոր է լինում և շատերն այստեղ են հենց մահանում: Մենք չգիտենք՝ որտեղ թաղենք: Մի անգամ 120 դիերով լցված բեռնատարը 2 շաբաթ կանգնեց կիզիչ արևի տակ, մինչև գտնվեց մի հին գերեզմանատուն, որտեղ արդեն մոլախոտն էր գլուխ բարձրացրել: Հենց այնտեղ էլ եղբայրական գերեզմանի մեջ թաղեցին այդ խեղճերի մարմինները՝ ոչ անուն, ոչ ազգություն, ոչ հուշաքար»,- լրագրողին պատմել են տեղի ձկնորսները:

Ամենասարսափելին, որ երբևէ տեսել են ձկնորսները, երեխաների դիերն են, որոնք կտրված են կոկորդից մինչև գոտկատեղ և կոպտորեն կարված: «Նրանք լողում են Միջերկրական ծովի ծանծաղ ջրերում, փոքրիկ մարդուկները՝ ամուր սեղմած շրթունքներով և մոմե դեմքերով: Ալիքները օրորում են նրանց, ձկներն ուտում են նրանց միսը, ուժեղ ալիքները նրանց ափ են նետում: Իսկ նրանց մարմինները մեջտեղից կարված են, նրանց օրգանները հանել են Թուրքիայում, վաճառել, իսկ մարմինները նետել ծովը, հույս ունենալով, որ ձկներն ու ծովի աղը կվերացնեն դրանք»,- պատմել են տեղացիները: Հանված են լինում նաև երեխաների աչքերը: «Նրանք ասում են, որ ձկներն են աչքերը կերել, բայց ձկները հո վիրաբույժ չե՞ն, ես 30 տարի ձկնորսություն եմ անում, նման բան չեմ տեսել, այդ երեխաների հանած աչքերը մինչև հիմա իմ ուղեղից դուրս չեն գալիս»,- պատմել է ձկնորսներից մեկը:

Անցած դեկտեմբերին թուրքական իշխանությունները ձերբակալել էին Իսրայելի քաղաքացի, ծնունդով ուկրաինացի Բորի Ուոքերին (իսկական ազգանունը Վորլֆման) , ով սիրիացի փախստականներից օրգաններ էր գնել: Օրգանների հանումը իրականացվել է թուրքական մասնավոր կլինիկաներում: Պարզվել է, որ նա վաղուց է որոնվում Ինտերպոլի կողմից ոչ միայն օրգանների վաճառքի, այլև Կոսովոյում, Ադրբեջանում և Շրի-Լանկայում ապօրինի տրանսպլանտացիաներ կազմակերպելու համար: Այդ ընդհատակյա բիզնեսից նա ստացել է 70-100 հազար եվրո մեկ օրգանի դիմաց: Առհասարակ, օրգանների ապօրինի վերավաճառքը համարվում է աշխարհի ամենաեկամտաբեր բիզնեսը:

Վերջերս ամերիկյան «Newsweek» լրատվականը հայտարարել էր, որ Թուրքիայում և Լիբանանում 18 հազար սիրիացի փախստական վաճառել է իր երիկամներիից մեկը Եվրոպա հասնելու համար: Եվ սա միայն պաշտոնական թիվն է և այն էլ՝ միայն մեծահասակների մասին: Այնինչ օրգանների ապօրինի վաճառքով զբաղվողներին հետաքրքրում են մեծամասամբ երեխաները, որովհետև դոնորական օրգանի կարիք ունեցող երեխաների ծնողները ոչինչ չեն խնայում իրենց երեխաների կյանքը փրկելու համար:
     «Սա փակ շրջան է,- բացատրել է հույն բժիշկ Դիմիտրաս Քսենակիսը:- Բոլորն էլ շահագրգռված են, որ աղմուկ չբարձրանա: Սպանված դոնորն այլևս չի խոսի, կլռեն նաև մարդասպան բժիշկներն ու միջնորդներն, իսկ ստացողներին ընդհանրապես ոչինչ չի հետաքրքրում, միայն թե իրենց հարազատին դոնորական օրգան հասցվի: Նախկինում օրգանների վաճառքը հնարավոր էր միայն երրորդ աշխարհի երկրներում: Օրինակ, Հնդկաստանը վաղուց է դարձել մի երկիր, որտեղ ծաղկում է ապրում «զբոսաշրջությունն օրգանների որսով»: Ամենավատն այն է, որ այս բիզնեսն անհնար է առանց ամենավերևների հովանավորչության: Ես տեղական իշխանությունների մասին չեմ խոսում: Կտրված երիկամն ապրում է 48 ժամ, լյարդն ու ենթաստամոքսային գեղձն՝ ավելի պակաս: Այսինքն, հեռացվելու ու տեղադրվելու միջև ժամանակահատվածը մի քանի ժամ է: Ո՞վ կարող է Սոմալիից կամ Քենիայից օրգանները հաշված ժամերի ընթաքցում առանց մաքսային ստուգման հասցնել մոլորակի ցանկացած կետ: Ես չեմ կարող ասել թե ով, որովհետև չեմ ուզում լիցենզիաս կորցնել ու հայտնվել դատական քաշքշուքներում: Ինքներդ որոնեք»:

Այս տարվա հունվարի 31-ին Ինտերպոլը սարափելի թիվ հրապարակեց՝ Եվրոպայի տարածքում կորել է 10 հազար փախստական երեխա: Մի քանի ամիս անց այդ թիվը հստակեցվեց՝ 12 հազար: Եվ խոսքը միայն գրանցված դեպքերի մասին է: Այնինչ դա այսբերգի գագաթն է միայն: Միայն բարեկեցիկ Շվեյցարիայում գրանցվել է 1000-ից ավելի երեխայի անհետացման գրանցված դեպք: «Комсомольская правда»-ի լրագրողը պատմում է, որ 2015-ի հուլիսից սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում ինքը փախստականների հետ շատ ճանապարհներ է կտրել որպես լրագրող: «Ես իմ աչքերով եմ տեսել, թե ինչպես են հազարավոր կատաղի տղամարդիկ գրոհում անցակետերի վրա, կամ ուղղակի քայլում անտառների միջով: Նրանցից շատերի ձեռքերին երեխաներ կային, ովքեր լալիս էին վախից ու հոգնածությունից: Ոչ մի փախստական փաստաթուղթ չուներ, ասում էին, իբրև թե դրանք վառվել են հրդեհի ժամանակ: Եվ բնականաբար, նրանցից ոչ ոք չէր կարող հաստատել, որ այդ երեխան իր երեխան է կամ ինքը որևէ կապ ունի նրա խնամակալության հետ»:

Փախստականների գրոհի այդ խելահեղ ամսիներին ոչ ոք չէր գրանցում ոչ փախստականներին, ոչ երեխաներին: Հաշվի առնելով այս փաստը` կարելի է ասել, որ կորուսյալ երեխաների թիվը 30 հազարից պակաս չի: Եվ նրանց ոչ ոք չի փնտրում:

Մակեդոնացի լրագրողը պատմում է. «Փոքրիկ երեխան մի տեսակ վիզա է և պաշտպանվելու միջոց: Տղամարդիկ հարձակվում են ոստիկանների վրա՝ փոքրիկ երեխաներին գրկած, իմանալով, որ ոչ ոք երեխայի վրա ձեռք չի բարձրացնի: Եվ ես բացարձակապես վստահ եմ, որ դրանք իրենց երեխաները չէին: Էլ չեմ ասում արտաքինի անհամապատասխանությունների մասին: Թխամաշկ, շատ երիտասարդ տղաների գրկներին սպիտակամաշկ տղա երեխաներ են: Իսկ ո՞ր մի ծնողն իր երեխային արցունքաբեր գազի առաջ կնետի կամ ջրցանի շիթի տակ:

Երբ բալկանյան ուղին դեռ գործում էր, սերբ ոստիկանները անտառում գտել էին մի քանի մանկահասակ երեխայի՝ թույլ, հիվանդ, վախվորած: Հավանաբար նրանց հենց այդ կեղծ հայրիկներն էին լքել, երբ նրանք հիվանդացել էին ու բեռ դարձել: Փախստականի համար առողջ սիրունիկ երեխան կապիտալ է: Եթե նա լավիկն է, ապա կվաճառեն հասարակաց տան վրա, եթե ոչ, մսի տեղ կհանձնեն օրգան վաճառողներին ինչպես խոճկորի: Հարևանությամբ Կոսովոն է ու Ալբանիան՝ նման վիրահատությունների խոշոր փորձով՝ դեռևս Հարավսլավիայի ռմբակոծությունների ժամանակներից կուտակած: Եվ ոչ ոք աշխարհում չի փնտրելու այդ երեխաներին, որովհետև նրանք անգամ փաստաթուղթ չունեն»:

Իսկ ովքեր են այդ երեխաները հարցի պատասխանը պարզ է՝ նրանց գնել է ԴԱԻՇ-ը, շարունակում է լրատվականը: Այս ահաբեկչական խմբավորումն իր գոյության ամենասկզբից սև շուկայում ակտիվորեն զբաղվում է կանանց և երեխաների վաճառքով»: Հատկապես թանկ արժեն մինչև 9 տարեկան տղաներն ու աղջիկները, որոնց վաճառում են սեքսուալ ստրկության: Ամենասարսափելի վիճակում հայտնվեցին եզդիները: Ականատեսները պատմում են, որ ահաբեկիչները տարածքից փախչող ոչ մի ծնողի չէին թողնում երեխաների իրենց հետ տանել, ուղղակի բացում էին ավտոբուսների դռներն ու գեղեցիկ երեխաներին հափշտակում, որ հետո ստրկության մատնեն: Այնինչ միայն պատերազմի թեժ գոտում հայտնված Սիրիայում հաշվվում էր 5.600.000 երեխա ՄԱԿ-ի տվյալներով:

16820 | 2
Facebook