Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ՈւԵՖԱ-ն տուգանեց և պայմանականորեն որակազրկեց Ռուսաստանի հավաքականին՝ երկրպագուների պատճառով

15:45, երեքշաբթի, 14 հունիսի, 2016 թ.
ՈւԵՖԱ-ն տուգանեց և պայմանականորեն որակազրկեց Ռուսաստանի հավաքականին՝ երկրպագուների պատճառով
     ՈւԵՖԱ-ն պայմանականորեն որակազրկել է Ռուսաստանի հավաքականին, ինչպես նաև 150 հազար եվրոյով տուգանել է Ռուսաստանի ֆուտբոլային միությանը՝ երկրպագուների հրահրած բախումների պատճառով։ Պայմանական որակազրկումը նշանակում է, որ հավաքականը կհեռացվի մրցաշարից՝ եթե ռուս երկրպագուների մասնակցությամբ զանգվածային անկարգությունները շարունակվեն։ Ռուսաստանի սպորտի նախարար Վիտալի Մուտկոն արդեն հայտարարել է, որ ռուսական կողմը որոշումը չի բողոքարկելու։
5344 | 0
Facebook