Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

«Վիշապի աչք» ունեցող արարածը

19:40, կիրակի, 19 հունիսի, 2016 թ.
«Վիշապի աչք» ունեցող արարածը

Առաջին հայացքից դիտելիս թվում է, թե նկարում պատկերված է ինչ-որ կախարդական վիշապի աչք, սակայն այս աչքը պատկանում է բոլորովին անվտանգ մի կենդանի արարածի՝ Agalychnis callidryas անվամբ գորտին: Թեյի գդալի մեծությամբ այս գորտը բնակվում է Կենտրոնական Ամերիկայի և Կարիբյան ավազանի տրոպիկական անտառներում: Ցերեկը, երբ նա քնած է լինում, նրա կարմիր աչքերը վարագուրվում են ոսկեգույն ցանցով: Այն նվազեցնում է լույսի հոսքը դեպի աչքեր և միաժամանակ հնարավորություն է տալիս կենդանուն՝ տեսնել մոտեցող թշնամուն: Վերջինիս նկատելուց հետո նա արթնանում է, ցուցադրում իր կարմիր աչքերն ու դեղին ոտքերը՝ նպատակ ունենալով վախեցնել գիշատչին:

«Աչքերի թարթող թաղանթներ ունեն տարբեր կենդանիներ՝ կատուներից ու շնաձկներից մինչև ուղտեր ու սպիտակ արջեր: Դրա նշանակությունն այն է, որ աչքը խոնավ պահի և միաժամանակ՝ լույսը ամբողջությամբ չփակի: Մենք՝ մարդիկս, կորցրել ենք այդ թարթող թաղանթը, իսկ գորտերի մոտ դա հանդիսանում է ստորին կոպի փոխարինիչ»,- բացատրում է բրիտանացի կենդանաբան Սյու Էվանսը:

20373 | 0
Facebook