Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Թայլանդում անտառածածկույթը վերականգնում են «սերմնային ռմբակոծությամբ»

20:05, երկուշաբթի, 06 հունիսի, 2016 թ.
Թայլանդում անտառածածկույթը վերականգնում են «սերմնային ռմբակոծությամբ»

Ժամանակին մեր մոլորակը ծածկած է եղել է 16 միլիոն քառակուսի կմ անտառային ծածկույթով, սակայն այսօր, զանգվածային անտառահատումների արդյունքում մնացել է դրանից ընդամենը 6,2 միլիոնը: Բացի մարդկային կյանքի վրա բացասական ազդեցությունից, անտառների զանգվածային ոչնչացումը սպառնում է այնիպիսի ծառատեսակների իսպառ վերացմանն, ինչպիսիք են հունական ընկուզենին, կակաոյի ծառը, ասայի արմավենին և այլն: Վերացման վտանգի տակ են հայտնվել մի շարք կենդանատեսակներ, ինչպես օրինակ՝ Վիետնամի Կենտրոնական սարահարթերում ապրող կապիկները: Գլոբալ անտառահատումները մեծ ազդեցություն են ունենում նաև եղանակային փոփոխույթունների վրա, քանի որ մթնոլորտ արտանետվող ջերմոցային գազերի 15%-ը անտառահատումների հետևանք են:

Բնաջնջված անտառները նորից վերածնելու նպատակով Թայլանդը յուրահատուկ գաղափար է իրականացնում՝ «սերմնային ռմբակոծություն», այստեղ ծառերի տնկիները կամ սերմերը երկնքից ինքնաթիռներով, ուղղաթիռներով կամ ԱԹՍ-երով նետվում են գետնին:

Նման մեթոդի կիրառումն առաջին անգամ արձանագրվել է 1930 թվականին Հավայան կղզիներում:

11741 | 0
Facebook