Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Իշամեղուներն Էվերեստի գագաթից բարձր են թռչում

20:10, ուրբաթ, 03 հունիսի, 2016 թ.
Իշամեղուներն Էվերեստի գագաթից բարձր են թռչում
     Վերջերս կատարված հետազոտությունների ժամանակ գիտնականները պարզել են, որ իշամեղուներն ի վիճակի են աշխարհի ամենաբարձր սարի՝ Էվերեստի գագաթից էլ ավելի բարձր թռչել: Այս մասին տեղեկացնում է National Geographic լրատվականը: Որոշ միջատների և թռչունների համար դժվար է որոշակի բարձրությունից ավելի բարձր թռչել, քանի որ օդի վերին շերտերում թթվածնի պակասություն է զգացվում և օդի շերտը բարակ է լինում: Իսկ քանի որ թռչունները օդ բարձրանում են իրենց թևերի շարժումների միջոցով, այդ իսկ պատճառով ինչքան նոսր է լինում օդի շերտn, այնքան դժվար են նրանք բարձրանում օդ: Սակայն իշամեղուները, որոնք լայնորեն տարածված են նաև Ալպյան լեռների շրջանում, կարողանում են թռչել անգամ օդի շատ բարակ շերտերի պարագայում: Գիտնականների ուսումնասիրության արդյունքում պարզ է դարձել, որ մի խումբ մեղուներից միայն իշամեղուներն են հասել մինչև 9 հազար մետր բարձրության, որն ավելին է, քան աշխարի ամենաբարձր գագաթի՝ Էվերեստի բարձրությունը: Իսկ պատճառն այն է, որ իշամեղուները տարբերվում են մյուսներից նրանով, որ ոչ թե իրենց թևերն ավելի արագ են շարժում քան մյուս տեսակներին պատկանող մեղուները, այլ որովհետև նրանց թևերի շարժման աղեղը ավելի լայն է. նրանք իրենց թևերը մոտեցնում են իրենց քթի ծայրին և հետ տանում մինչև որովայնի շրջանը, ինչն էլ թույլ է տալիս նրանց թռչել օդի բարակ շերտի պայմաններում:
10778 | 0
Facebook