Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Renault-ն ներկայացրել է Clio RS հեչբեքի գերհզոր տարբերակը

19:10, երկուշաբթի, 30 մայիսի, 2016 թ.
Renault-ն ներկայացրել է Clio RS հեչբեքի գերհզոր տարբերակը

Ֆրանսիական Renault ընկերությունը ներկայացրել է Clio RS հեչբեքի գերհզոր տարբերակը: RS16 անվանումն ստացած հեչբեքը ներկայացվել է Մոնակոյում կազմակերպված Ֆորմուլա 1-ի Գրան պրիի շրջանակներում: Կհանվի՞ անդյոք մեքենան սերիական արտադրության, դեռևս հայտնի չէ:

Մեքենայի վերամշակումը կատարվել է 5 ամսվա ընթացքում, Այն ստացել է լայնացված անվային կամարներ, կողային նոր կախոցներ, ավելի մեծ հակաթև և 19 դյույմանոց դյուրաձույլ անվային սկավառակներ: Նորույթը 60 մմ-ով լայն է իր նախորդից:

Նոր հեչբեքն ունի 2 լիտր ծավալով բենզինային շարժիչ` 275 ձիաուժ հզորությամբ և 6-աստիճան մեխանիկական փոխանցատուփով: Դիմանիկ բնութագրերը դեռևս հայտնի չեն, բայց մեքենայի ստանդարտ տարբերակը 100 կմ/ժամ արագություն զարգացնում է 6.6 վայրկյանում: Առավելագույն արագությունը 235 կմ/ժամ է:

5110 | 0
Facebook